Պաշտոնական. Վեց ֆուտբոլիստ հեռացավ Փյունիկից
«Փյունիկ» ՖԱ-ն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը վեց ֆուտբոլիստի հետ: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը:
Երևանյան ակումբը լքել են Մոհամեդ Կոնատեն (հարձակվող), Ուսման Մուհամեդը (կիսապաշտպան), Լասինա Դաոն (հարձակվող), Սերգեյ Կոլիչևը (պաշտպան), Վյաչեսլավ Դմիտրիևը (պաշտպան) և Դենիս Դորոժկինը (հարձակվող) :
«Փյունիկը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա