Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Դատախազությունն ասում է կես ճշմարտությունը, որը ստից ավելի վատ է
«Դատախազությունն իր տարածած հաղորդագրություններում ասում է՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի կասեցման որոշումը մենք իրավունք ունենք բողոքարկել։ Դատախազությունն այդպիսով ասում է ճշմարտության կեսը, որն ավելի վատ է, քան բացահայտ սուտը»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մեկ որոշմամբ, քրեական հիշյալ գործը կասեցվել էր և ուղարկվել էր Սահմանադրական դատարան։
Ալումյանը մանրամասնում է, որ ՍԴ դիմելու վերաբերյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ։
«Եթե մենք ընդունում ենք ու պարտավոր ենք ընդունել, որ գործը ՍԴ ուղարկվելու վերաբերյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ, մնացածն արդեն բխում է այդ որոշումից։ Այսինքն, քրեական գործի կասեցման որոշումը ոչ այլ բան է, քան ՍԴ դիմելու միակ հետևանքը»,-մանրամասնեց փաստաբանը։
Նա նկատեց, չնայած այս ամենին, դատախազը բողոքարկել է ու ինչ-որ անհասկանալի գործընթացների արդյունքւոմ բողոքները հայտնվել են նույն դատավորի վարույթում։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բացահայտենք այդ անհասկանալի գործընթացները, որոնց արդյունքում բողոքները հայտնվում են հենց այն դատավորի մոտ, ով երբևիցէ դատախազության քմահաճույքներին դեմ չի գնացել ու չի էլ գնա, ես վստահ եմ»,-ասա Ալումյանը։
Նշենք, որ դատախազության ներկայացրած բողոքները մակագրվել են վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Դրանք առայժմ վարույթ չեն ընդունվել։
Նկատենք, որ նա փաստաբանների կողմից helpcourt.am հարթակում ամենացածր գնահատական ստացած դատավորն է։
Ամենաբարձր գնահատված դատավորը Ալքեսանդր Ազարյանն է, ում որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել էր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան