Սորոս, հեռացիր Հայաստանից
Չէ՛, չի սազում մեր Հայաստանին կառավարման խորհրդարանական համակարգը։ Կամ էլ ոչ ոք այսօր իր տեղում չէ՝ ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ էլ խորհրդարանականները։ Չնայած, մյուս կողմից էլ ի՞նչ կապ ունի համակարգը, եթե մեծ հաշվով Սորոսն է մեր երկրի իրական ղեկավարը։ Աբսո՞ւրդ է։ Իհարկե, բայց դատելով այն փաստից, թե ինչ եռանդով էին հայ ոստիկանները մայիսի 31-ին կրծքով պաշտպանում սորոսի լարիսայի գրասենյակը հայերից, ստիպված ես մտածել, որ նա և նրա շրջապատը պետական ամենավերին պահպանության օբյեկտ են:
Շատ հետաքրիր նախասիրություններ ունեն մեր ոստիկանները՝ 2018-ի ապրիլին Ռադիոտունը չպաշտպանեցին խաժամուժի գրոհից; հանդուրժում են իրենց երեսին գազանի պես բառաչող փողոցում պառկողին; չեն պաշտպանում երրորդ իշխանություն հանդիսացող դատարանների դռները արգելափակողներից; չեն «լսում» հակապետական սադրիչ կոչերը և բարձրաստիճան պաշտոնյայի հասցեին հնչած փողոցային սպառնալիքները․․․․․․․․․բայց անառիկ պատ կազմած թույլ չեն տալիս խախտել սորոսի լարիսայի անդորրը՝ մեկ ցուցարար-երեք ոստիկան հարաբերակցությամբ։ Պաշտպանում են այն սորոսին, ում անգամ իր հայրենի Հունգարիայից են արտաքսել, ով պետություններ քանդելու մոլուցքով տարված դժոխք դարձրեց տասնյակ երկրներ։ Հիմա էլ մեզ է թիրախավորել։
Հասկանալի է, որ ոստիկանները հրաման են կատարում։ Բայց վտանգը հենց այն է, որ կա այդպիսի հրաման։ Պարզ տրամաբանությամբ, եթե նույն եռանդով ընդամենը 12 օր առաջ դատարանների դռներ չէին պաշտպանում, ուրեմն պաշտպանելու հրաման չէր եղել։ Դրան է անդրադաձել Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Ռուբեն Մելիքյանը այն շեշտադրմամբ, որ “…օրենքը բոլորի համար հավասար չի կիրառվում»:
Սիրելի համերկրացինե՛ր, կապ չունի նիկոլական- սերժական-քոչարյանական-լևոնական, եկեք «ծուռ նստենք դուզ խոսենք»՝ ինչո՞ւ պետք է օտար Սորոսը օրակարգ թելադրի մեր Հայրենիքում։ Ողջ բնակչության երևի կես տոկոսն է նրա փողերով սնվում․․․ իրավո՞ւնք ունի ազգաբնակչությունը այդ մի քանի հարյուր կուշտ ուտողի կամքով առաջնորդվել և վտանգել մեր երկրի ապագան։ Ինչո՞ւ ենք մտածում , որ մեզ չեն սպառնում սորոսա-արևմտյան պետականաքանդ ծրագրերը։ Սորոսի «բարեգործությամբ» Հարավսլավիայի նման երկիրը քայքայվեց, Ուկրաինան աչքներիս առջև ուշքի չի գալիս, մենք էլ կուլ կգնանք, եթե հիմա չվռնդենք նրան մեր տնից։
Տարիներ տևած հետախուզական -նախապատրաստական աշխատանքների հետևանքով սորոսական կադրերն այժմ սողոսկել են կառավարություն ու Ազգային ժողով, և պետությունը քանդում են պետական մակարդակով։ Միասեռականներին ու թմրամոլներին են աջակցում, այլասերման քարոզներ են իրականցնում, 3-6 տարեկան երեխաներին սեռական դաստիրակությամբ գրքեր են հրամցնում, անվանարկում են հայոց եկեղեցին ու բանակը, հերոսազրկում են ազգը, սեպ են խրում Հայաստանի և Արցախի միջև։ Փորձում են այս ամենը կենսակերպ դարձնել․․․ սա եք ուզո՞ւմ , հայեր։ Թե մտածո՞ւմ եք հոգին սատանա-սորոսին ծախածները էնքան կկշտանան, որ մի քանի տարուց մի երկու կոպեկ կավելացնեն թոշակին ու աշխատավարձին։
Չերազե՛ք անգամ, սորոսի միակ խնդիրը Հայաստանը քանդելն է, որն էլ լինելու է իր ծախսած միլիոնների շահույթը։ Մինչ դուք մեծահոգաբար ժամանակ եք տալիս երիտասարդ ու անփորձ իշխանավորներին՝ կառավարման այբուբենը սովորել, նրանց սորոսական և արևմտյան մասը ներդնում է արդեն պատրաստի և այլ երկրներում փորձված կործանիչ նախագծերը։ Մի՞թե ձեզ չի զարմացնում անցումային արդարադատության «ափալ-թափալ» ներմուծումը։ Չի՞ վիրավորում ձեր արժանապատվությունը ֆիլիպինցի փորձագետի կողմից քաղաքակրթության օրրան Հայստանը նույն հարթության վրա դնելը այն հետամնաց պետությունների հետ, որտեղ իրոք իրակացվել են «զանգվածային վայրագություններ»։ Անցումային արդարադատության գործիք վեթինգով դատավորներին «խեղճացնելով» և դատաիրավական համակարգի ողնաշարը ջարդելով՝ վախի մթնոլորտն են ուզում համատարած դարձնել, և իրավական քաոս ստեղծելով՝ բոլորին դարձնել օտար ու տեղացի մարազմատիկների հլու-հնազանդ կամակատարներ։
Հարցը մերոնք չեն, հարցը մեր կոկորդն օրեցօր ավելի սեղմող օտարի ձեռքն է։ Սիրելի համերկրացինե՛ր, մի՛ զլացեք, համացանցում գտեք սորոսի հիմնադրամների տված օգուտն ու վնասը ողջ աշխարհում, որպեսզի հասկանաք, թե ինչու է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը բողոքի ցույց անում «Վռնդե՛ք Սորոսի վաստակներին մեր երկրից», «Ստոպ Սորոս» պաստառներով:
Միանգամայն իրավացի է՝ Սորոսը տեղ չունի մեր երկրում, և նա պետք է հեռանա Հայաստանից։
Լիա Իվանյան