Սաակաշվիլին պատմել է` ինչու է վիրավորվել Պորոշենկոյից
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին խոսել է Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյից վիրավորվածության մասին: Այս մասին գրում է Gazeta-ն։
Ըստ Սաակաշվիլիի, Պորոշենկոն չունի հումորի զգացում:
«Ես վիրավորված եմ Պորոշենկոյից, քանի որ ես անձնական հարաբերություններ ունեի նրա հետ, և Պորոշենկոն ինձ շատ բաներ էր խոստացել»,- ասել է Սաակաշվիլին:
Նա ավելացրել է, որ Պորոշենկոն ստել է: Բացի այդ, նա պահանջել է, որ Սաակաշվիլին միշտ իրեն «դուք»-ով դիմի, քանի որ նա նախագահ է: Չնայած նրան, որ Պորոշենկոյին ողջ կյանքում «դու»-ով է խոսել:
«Սա իսկապես մարդկային կոմպլեքս է: Շատ կոմպլեքսավորված մարդ»,- ասել է Սաակաշվիլին: