ԲՀԿ ներկայացրած նախագիծը հնարավոր չէ հիմա կյանքի կոչել. Վարազդատ Կարապետյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծի առաջարկություններն այս պահին իրականանալի չի համարում։
Պատգամավորը նախագծի հետ կապված երկու կարևոր նկատառում արեց։ Առաջինը, նրա խոսքով, դրա իրականացման ճանապարհ չլինելն է։
«Դուք ասում եք արբանյակով կնկարենք, բայց իրականացման մեխանիզմ չկա, ինչպես ենք անելու դա, համայնքի բյուջեն հետո պետական բյուջեից ենք համալրելու, եթե մեկն ունի 800 հա, 8 հազար մետր քառակուսի, ում ենք փոխհատուցելու, այսինքն հարցեր կան, որոնց պատասխանները մենք չունենք այս նախագծի մեջ։ Այսինքն նախագիծը, ինչ ձևով որ դուք հիմա ներկայացրել եք, հնարավոր չի հիմա կյանքի կոչել, հնարավոր է դրա մեջ կա շատ լավ տրամաբանություն, բայց այս ձևակերպմամբ դա իրականանալի չէ։
Երկրորդը՝ կարծում եմ, որ այսուհետև այս կարգի նախագծերը պետք է քննարկվեն հանձնաժողովներում և չգան լիագումար նիստ»,- մանրամասնեց Կարապետյանը։
Նույն խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կարծիքով էլ՝ այս նախագիծը չնայած բարի նպատակներին, իր առջև դրված խնդիրները չի լուծում։
«Եկեք մեկս մյուսիս նկատմամբ ազնիվ գտնվենք ու եթե ցանկանում ենք գյուղացիական տնտեսություններին օգնել, եկեք միասին աշխատենք, այնպիսի լուծում գտնենք, որն իրոք օգտակար կլինի, իսկ այս դեպքում ինքներս մեզ վնաստ կտանք»,- ասաց պատգամավորը՝ կոչ անելով դեմ քվեարկել նախագծին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում