Տնօրենների մրցույթներ՝ Թումանյանի թանգարանում և Ստանիսլավսկու թատրոնում
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության ենթակայության «Հ. Թումանյանի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, փաստաթղթերն ընդունվում են մինչև հունիսի 14-ը։ Մրցույթը կկայանա 2019 թվականի հուլիսի 12-ին։
Նշենք, որ թանգարանի տնօրեն Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) 2018 թ. դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի կազմում ընտրվել է պատգամավոր։ Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Անի Եղիազարյանը։
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության ենթակայության «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Փաստաթղթերն ընդունվում են մինչև հունիսի 13-ը։ Մրցույթը կկայանա 2019 թվականի հուլիսի 3-ին։
Հիշեցնենք, որ 2018թ․ դեկտեմբերի 30-ին լրացել էր թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ստանիսլավսկու անվան թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
- Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար
- Երկու բեմադրիչ է պայքարելու Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղղեկավարի թափուր պաշտոնի համար
- Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղղեկավարը կընտրվի լսումների արդյունքում
- Թեկնածուները շատ էին. Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան