«Պետական տուրքի մասին» օրենքի ընդունումը ԱԺ-ում ու դրա դեմ բողոքը ԱԺ-ի դիմաց
Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները՝ քվեարկության դնելով նախորդ շաբաթվա վերջում քննարկված նախագծերը։
Այնուհետև խորհրդարանն աշխատանքը կշարունակի քննարկելով «ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը»։
Քննարկման կներկայացվի նաև ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և այլ օրենքի նախագծեր։
Սակայն մինչ նիստի մեկնարկը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով ելույթ ունեցավ և քսան րոպե ընդմիջում խնդրեց։
Ընդմիջումից հետո վարման կարգով ելույթ ունեցավ Բաբկեն Թունյանը՝ հայտնելով. «Ուզում եմ ասել, որ ԱԺ դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ շինարարական ընկերություններ ու կառուցապատողներ։ Բողոքի առարկան այն է, որ պետական տուրքի մասին օրենքը մենք օրենքի խախտմամբ ենք ընդունելու, այսինքն, մենք իրավունք չունենք դա վեց ամսից շուտ ուժի մեջ մտցնել։ Ուզում եմ ասել, որ իրավական առումով մենք ամեն ինչ ճիշտ ենք անում, մենք քսան րոպե նիստն ընդմիջեցինք, որպեսզի այդ մարդկանց հետ զրուցենք, նոր մտնենք քվեարկության, բայց ցավոք քանի որ իրենք ուշացան, մենք քվեարկությանը կմասնակցենք, հետո այդ մարդկանց հետ կհանդիպենք ու կհիմնավորենք, թե ինչը ինչու ենք անում և ինչի համար»։
Այնուհետև խորհրդարանը քվեարկության դրեց և 85 կողմ, 16 դեմ, և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքի նախագիծը։
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նաև «Քրեակատարողական օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ԼՀԿ կողմից ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ «ՀՀ օրենսգրքում լրացում կտարելու մասին» օրենքի նախագիծը, «Պետություն ու մասնավոր գործընկերության մասին և կից ներկայացված օրենքների» փաթեթը։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան