Հայաստանում տղաները քչություն են անում
Հայաստանում մինչև 16-18 տարեկան տղաներն են շատ լինում, իսկ վերարտադրողական տարիքում պատկերը լրիվ այլ է լինում՝ կանայք շատ, տղամարդիկ քիչ։ Panorama.am-ի հետ զրույցում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հաղորդակցության պատասխանատու Մհեր Մանուկյանը ներկայացրեց տվյալներով, այսօր ծնունդների մեջ սեռերի համամասնությունը կազմում է՝ 111 տղա 100 աղջկա դիմաց, մինչդեռ նորման է՝ 106 տղա 100 աղջկա հաշվով։ Նա նշեց, որ Հայաստանում միգրացիան հիմնականում արական է, հենց մի քիչ հասակ են առնում, ստացվում է այնպես, որ տղաները պակասում են։
Ներկայացված տվյալներով, Հայաստանում 20-40 տարեկան տարիքային խմբում 44 հազարով կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ, 15-49 տարիքային խմբում՝ 55 հազար 600–ով կանայք ավելի շատ են։
«Վերարտադրողական տարիքում մենք ունենք այդպիսի խզում, ինչը նշանակում է, որ վերարտադրողական տարիքի 44 հազար կանայք ուզում են ամուսնանալ, ընտանիք կազմել, մեխանիկական խնդրի առաջ են կանգնում։ Այդ առումով կարելի է ասել, որ ժողովրդագրության համար որոշակի խնդիր է»,- ասաց Մ. Մանուկյանը։
Նրա խոսքով, նախընտրելին այն է, որ բնակչության ներքին ժողովրդագրական կառուցվածքը քիչ թե շատ համաչափ լինի, մեծ խզում չլինի կանանց և տղամարդկանց թվաքանակների մեջ, դա խնդիր է առաջացնում։ Չնայած բնականորեն կանայք աշխարհում ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ, տարիքային ամենավերջին խմբում միշտ կանանց թիվը շատ է, ինչը բնական է, քանի որ տղամարդկանց կյանքի միջին տևողությունն ավելի կարճ է։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ընտրողական աբորտների քանակով «առաջատարներից են»
- Ոչ թե սելեկտիվ աբորտ, այլ.
- Մենք չունենք պարզ վերարտադրություն. Գայանե Ավագյան
- Հոգեբան. Հայկական ավանդական ընտանիքի մոդելը փոփոխվել է
- Սելեկտիվ աբորտների դեմ պայքարին ուղղված ծրագրերի արդյունքն ակնառու կլինի 1-2 տարի անց. Գ.Ավագյան
- Մասնագետ. Լռելու ժամանակն անցել է` սելեկտիվ աբորտների հարցում եկեղեցին պետք է իր խոսքն ասի
- «Մամ, վախենում եմ, ո՞նց թողնեմ դանակով ինձ քերեն: Մամ, ա~խր….»...ամուսինը միայն տղա երեխա էր ուզում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին