Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Այս տարի Երեխաների պաշտպանության միջազգային օրն առանձնահատուկ շուքով է նշվել Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ), քանի որ 2019 թ.-ին լրանում է Կենտրոնի հիմնադրման տասնամյակը: Այդ կապակցությամբ ավելի քան 200 դպրոցականներ նախ՝ փուչիկների, իսկ ապա՝ նաև լապտերների օգնությամբ պատկերել են ԳԱԿ 10-ամյակի պատկերանշանը:
Beeline-ի հովանավորությամբ իրականացվող «Քո դրոշակը» ստեղծագործական ծրագրի ընթացքում երեխաները Գաֆէսճեան քանդակների պարտեզում պատրաստել են ԳԱԿ արվեստանմուշները պատկերող դրոշակներ:
Ընկերությունից հայտնում են, որ այցելուներին նաև հնարավորություն է ընձեռվել մասնակցել Beeline-ի հովանավորությամբ կայացած «Ստեղծիր քո շրջայցը» նոր կրթական նախագծին՝ ուսումնասիրելով Կենտրոնում ցուցադրված արվեստանմուշները և միաժամանակ կատարելով մի շարք ինտերակտիվ առաջադրանքներ:
Շնորհավորելով երեխաներին՝ Կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը նշել է. «Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մեր հավատարիմ գործընկեր Beeline-ի աջակցությամբ հունիսմեկյան միջոցառումների հետաքրքիր ծրագիր ենք պատրաստել՝ փորձելով երեխաների համար հիշարժան դարձնել այս տոնը: Մեր երկարատև համագործակցության շնորհիվ ամեն տարի ներկայացնում ենք նոր և հետաքրքիր ստեղծագործական նախաձեռնություններ»:
«Սա առաջին տարին չէ, որ մենք մասնակցում ենք այս գեղեցիկ տոնի կազմակերպմանը և պետք է ասեմ, որ Beeline-ը շատ է գնահատում Գաֆէսճեան կենտրոնի կրթական գործունեությունը։ Լավ կրթությունն ապահով և լիարժեք ապագայի գրավականն է, հետևաբար մեր երեխաներին պաշտպանելու լավագույն միջոցն է», - նշել է Beeline-ի գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հայաստանի ամենահայտնի երիտասարդական էթնիկ ռոք խմբերից մեկի՝ ԹմբաԹա նվագախմբի բացօթյա համերգն էլ ավելի է աշխուժացրել տոնական մթնոլորտը, իսկ միջոցառումների ավարտն ազդարարվել է ճոխ հրավառությամբ:
Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ.-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում Կենտրոնում պարբերաբար անցկացվում են տարաբնույթ կրթական ծրագրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին