Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +39-ի
Մինչ հունիսի 7-ը հանրապետության առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
«Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+39 աստիճանի։ Հայաստանի ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում, հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել»,- այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից։
Երևանում հունիսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։