
Թրամփը Մեգան Մարքլին «չար» չի անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը, թե իբր Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կնոջը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին անվանել է «չար» անցյալում նրա արած արտահայտությունների համար։
«Ես երբեք Մեգան Մարքլին չեմ անվանել «չար»։ Այդ ամենն արել են կեղծ ԶԼՄ-ները... Արդյո՞ք CNN-ը, New York Times-ը կամ մյուսները ներողություն կխնդրեն։ Կասկածում եմ դրանում»,- գրել է Թրամփն իր Թվիթերում։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, ավելի վաղ բրիտանական Sun և մի շարք արտասահմանյան այլ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թրամփը Մեգան Մարքլին անվանել է «չար» նրա նախկինում արած արտահայտությունների համար։
Ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը մինչև արքայազն Հարրիի հետ ամուսնանալը շատ քննադատաբար է խոսել Թրամփի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Թագավորական ընտանիքը Մեգան Մարքլին թույլ չի տա մասնակցել Թրամփի հետ հանդիպմանը
- Հայտնի է դքսուհի Մեգան Մարքլի՝ առաջին ամուսնուց բաժանվելու պատճառը
- Վիննի Թուխը շնորհավորել է արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին
- Ոստիկանությունը զբաղվում է Մեգան Մարքլի որդու մասին ռասիստական թվիթ արած հաղորդավարով
- Sun. Մեգան Մարքլն որդուն անվանել է ի պատվի կատվի
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հայտարարել են իրենց առաջնեկի անունը
- Ոչ այնպես, ինչպես Մեգան Մարքլն է ցանկացել
- Մեգան Մարքլը հրաժարվել է թագավորական ավանդական մանկաբարձներից
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին