Պատանի մարզիկները վերադարձել են Մոսկվայից
Մոսկվայում մայիսի 31-ից հունիսի 2-ը տեղի է ունեցել միջազգային օլիմպիական ֆորում, որին մասնակցում էին պատանի մարզիկներ տարբեր երկրներից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանը ներկայացնում էին ձյուդոիստ Գոռ Դավթյանը, աթլետ Ռաֆիկ Օհանյանը, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը եւ Մարինա Գալստյանը (սեղանի թենիս):
Ֆորումի հիմնական նպատակը պատանի մարզիկների մեջ արդար եւ մաքուր սպորտի գաղափարի սերմանումն է: Ֆորումի սկզբում մասնակիցներին ռուս հայտնի մարզիկիները ծանոթացրին օլիմպիզմի գաղափարներին, սպորտի պատմության եւ հակադոպինգային կանոնների հետ: Դրանից հետո անցկացվեց նաեւ վիկտորինա: Հայաստանի եւ Բելառուսի մարզիկները վիկտորինային մասնակցեցին միասնական թիմով եւ 10 մասնակիցների մեջ գրավեցին երրորդ տեղը՝ 45 հարցից ճիշտ պատասխանելով 42-ին:
Ֆորումի վերջում պատանի մարզիկների համար անցկացվեց 5 ժամանոց մշակութային տուր՝ Մոսկվա գետով, որտեղ նրանք ծանոթացան Մոսկվայի պատմությանը: Ֆորումի ավարտից հետո հայ մարզիկները վերադարձան Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան