Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց, կառուցապատողները դեմ են ներկրվող ցեմենտի թանկացմանը
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքի նախագծում լրացում կատարելու մասին և հարակից նախագծերի փաթեթը:
Ըստ այդմ, առաջարկվում է 14 հազար դրամի տուրք սահմանել ներկրվող 1 տոննա ցեմենտի համար, իսկ կլինկերի համար տուրք չսահմանել:
Դրան զուգահեռ շինարարական ընկերությունների ու կառուցապատողների աշխատակիցների նախաձեռնությամբ ԱԺ-ի դիմաց մեկնարկել է բողոքի ակցիա՝ այդ օրենքները չընդունելու պահանջով:
Նշենք, որ եթե ներմուծողն արդեն իսկ կնքել է պայմանագրեր տեղական ընկերությունների հետ ցեմենտ մատակարարելու համար և պայմանագրերում նշված է ցածր գին, պետական տուրքի ուժի մեջ մտնելուց հետո ներմուծողը կորուստներ կկրի:
Աշխատակիցներից մեկն ասաց, որ դա սխալ որոշում է. «Ղեկավարները մեզանից կրթված են, թող հաշվարկ անեն, թե մինչև Երևան մեքենան ինչքան վառելիք է ծախսում: Ներկրող ընկերությունների ներկայացուրիչները ցույց են տվել, որ սահմանից ցեմենտի փոխադրումը կազմում է 16-18 հազար դրամ: Հիմա իրանց սեփական ավտոները էդ գնով կգնա՞ն»,- ասաց վարորդներից մեկը:
Հիշեցնենք,որ «Իմ քայլը» խմբակցության կողմից 20 րոպե ընդմիջվել է ԱԺ նիստը: Նախքան փաթեթի ընդունումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը պարզաբանել էր, որ պատճառը ԱԺ դիմաց բողոքի ակցիան է. «Բողոքի առարկան այն է, որ «Պետական տուրքի մասին» օրենքը մենք խախտմամբ ենք ընդունելու, այսինքն, մենք իրավունք չունենք դա վեց ամսից շուտ ուժի մեջ մտցնել։ Ուզում եմ ասել, որ իրավական առումով մենք ամեն ինչ ճիշտ ենք անում, մենք քսան րոպե նիստն ընդմիջեցինք, որպեսզի այդ մարդկանց հետ զրուցենք, նոր մտնենք քվեարկության, բայց, ցավոք, քանի որ իրենք ուշացան, մենք քվեարկությանը կմասնակցենք, հետո այդ մարդկանց հետ կհանդիպենք ու կհիմնավորենք, թե ինչը ինչու ենք անում և ինչի համար»։
Հարակից հրապարակումներ`
- «Պետական տուրքի մասին» օրենքի ընդունումը ԱԺ-ում ու դրա դեմ բողոքը ԱԺ-ի դիմաց
- Առաջարկվում է 1 տոննա ցեմենտը հարկել 14 հազար դրամով
- Նոր առաջարկ՝ ներկրվող ցեմենտի համար
- Ցեմենտի գնի թանկացման հնարավոր ռիսկերը և օրենսդրական բացերը
- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի վերաբերյալ նախագիծը
- Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազար դոլարով է ձեռք բերվել ցեմենտի գործարանը, նվեր կտամ հայտարարողին. Ծառուկյան
- Կարևոր է, որ իրանական ցեմենտը շարունակվի ներմուծվել․ Հայկ Սարգսյան
- Կառավարությունը ներմուծողներից կպաշտպանի տեղական ցեմենտ արտադրողներին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան