Պոմպեո․ ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ առանց նախապայմանների երկխոսության
Վաշինգտոնը պատրաստ է «առանց նախապայմանների» Թեհրանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն մինչ այդ Իրանը պետք է ցուցաբերի նորմալ վարքագիծ։ Այս մասին Շվեյցարիայի իր գործընկեր Ինյացիո Կասսիսի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն։ Այս մասին գրում է euronews-ը։
«Նախագահ Թրամփը պատրաստ է իրանցիների հետ երկխոսության։ Նա այս մասին ասում է շատ վաղուց։ Իհարկե, ես կսկսեմ բանակցությունների նախապատրաստումը, հենց Իրանը հասկանա, որ պետք է իրեն պահի ինչպես նորմալ պետություն։ Խնդիրները գալիս են Իրանից։ Դրանք առաջացել են ոչ թե տնտեսական պատժամիջոցներից, այլ ռեժիմից, որը գտնվում է իշխանության ղեկին վերջին 40 տարում»,-ասել է Պոմպեոն։
Նշվում է, որ վերջին շաբաթներին երկու երկրների միջև հարաբերությունները վատթարացել են՝ սպառնալիքների փոխանակելուց ու ԱՄՆ-ի ռազմական կոնտինգենտը Մերձավոր Արևելք ուղարկելուց հետո:
Թեհրանն էլ իր հերթին հայտարարում է, որ բանակցություններ չի վարում պարտադրանքով, սակայն շահագրգռված է դրանում, եթե Վաշինգտոնը հարգանք ցուցաբերի իրանական կողմի նկատմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում