
Թրամփը Մեծ Բրիտանիայում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիա Թրամփը պետական այցով Մեծ Բրիտանիայում են, հաղորդում է Gazeta-ն:
ԱՄՆ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լոնդոնի Սթենստեդ օդանավակայանում:
Սպիտակ տան ղեկավարը երկրորդ անգամ է այցելում Մեծ Բրիտանիա, սակայն սա առաջին անգամ է, որ Թրամփը Բրիտանիայում է Ելիզավետա 2-րդ թագուհու հրավերով ու պետական այցով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը կհանդիպի Բրիտանիայի թագուհուն, կմասնակցի Նորմանդիա դաշնակից ուժերի վայրէջքի 75-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև կայցելի Իռլանդիա, որտեղ նա կայցելի նաև ափամերձ գոլֆ ակումբներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին