Այվազովսկու անվան օդանավակայանում ուղևորներին անակնկալներ են սպասվելու
Սիմֆերոպոլի օդանավակայանը հայազգի մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով անվանափոխելու հանդիսավոր արարողությունը կայանալու է առաջիկա ժամանակներում, ուղևորներին անակնկալներ են սպասվում։ Ռիա նովոստիին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունց։
Միջոցառման ժամանակ կներկայացվեն նոր նախագծեր, որոնք մոտ ապագայում կհայտնվեն օդանավակայանի տարածքում և այցելուներին կծանոթացնեն նկարչի անձի և նրա աշխատանքների հետ: Հատուկ անակնկալներ են սպասվում նաև օդանավակայանից մեկնող ուղևորներին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ ռուսական օդանավակայանները հայտնի ռուսների անուններով անվանափոխելու մասին։ Մասնավորապես, 44 ռուսական օդանավակայան նոր անուն են ունենալու։
Համառուսաստանյան «Ռուսաստանի մեծ անուններ» ծրագրի շրջանակում, որին մասնակցել է նաև Սիմֆերոպոլի օդանավակայանը, պետք է ընտրվեին անուններ, որոնք կտրվեն ռուսական ավելի քան 40 օդանավակայանի։ Ղրիմցիները քվեարկել էին հենց Այվազովսկու օգտին։
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն ։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ օդանավակայանները ռուս հայտնի անձանց անուններով անվանակոչելու մասին
- Սիմֆերոպոլի օդանավակայանում հնարավոր է հայտնվի Այվազովսկու բնօրինակ կտավներից
- Սիմֆերոպոլի օդանավակայանը կկրի Այվազովսկու անունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան