Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Արմեն Գրիգորյանը 6-րդն է
Ֆիջիում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը (73 կգ) գրավել է 6-րդ տեղը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Երկամարտում հայ ծանրորդը գրանցել է 309 կգ (139 +170) արդյունք:
Չեպիոնի կոչումը նվաճել է ամերիկացի Կլարենս Քամինգս կրտսերը, որի երկամարտի արդյունքն էր 337 կգ (145 +192):
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ), իսկ կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Արփինե Դալալյանը (+87 կգ)։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա