Տնտեսություն 14:33 03/06/2019 Հայաստան

Գագիկ Մակարյան. Էջմիածնի քաղաքապետի կոչը հետապնդում է բիզնեսի նկատմամբ

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի խանութները  բոյկոտելուց հետո, եկել է Մանվել Գրիգորյանի օբյեկտի ջուրը բոյկոտելու ժամանակը։ Եթե նախկինում նման կոչերի հեղինակները դեռևս պաշտոնյա չդարձած ակտիվիստներն էին, ապա հիմա հեղինակը Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանն է։

Հիշեցնենք, որ նա Կրակով քաղաքից ուղիղ եթեր է մտել ու էջմիածնի բնակիչներին կոչ է արել Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանը բոյկոտել, այնտեղիc նույնիսկ ջուր չգնել, որպեսզի այդ սրճարանը սնանկանա, տուրքը չկարողանա վճարել ու փակվի։

Կարելի է ենթադրել է, սրճարանի տերը դեռ որևէ հիմնադրամ մուծում չի կատարել, ինչպես «Երևան Սիթի»-ին։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Panorama.am-ի հետ զրույցում Գասպարյանի կոչը գործարարի նկատմամբ հետապնդում որակեց, գործելաոճը՝ անընդունելի,  զգուշացրեց՝ սա բացասական ազդակ է ուղղված ներդրողներին։

«Ես կատեգորիկ դեմ եմ նման կոչերին, դրանք ոչ պրոֆեսիոնալ են, զգացմունքային։ Եթե նման 1-2 դեպք լինի, դա կարող է բերել վատ հետևանքների։ Երբ մեկ անգամ ամբողջ հանրապետության մակարդակով տարածում են, որ հաշվեհարդար տեսնելու կամ հարաբերություններ պարզելու համար սկսում են դրդել ատելության կամ որևէ կոնֆլիկտի, դա կարող է վարակիչ լինել։

Հետևանքները կարող են առավել վատ լինել, երբ նման կոչի հեղինակը պաշտոնյան է, պատկերացրեք, որ մի քանի պաշտոնյա Էջմիածնի քաղաքապետի կոչը հնչեցնի, դա ինչի կբերի։  Վաղն էլ կարող է ասեն, փետերը վերցրեք, գնանք, խփենք, ջարդենք, լարենք մեր երկրից։ Դա լավ ճանապարհ չէ»,-ասաց միության նախագահը։

Նա ընդգծում է, որ  տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ, պաշտոնյաներ կամ գործարարներ կարող են խնդիրներ ունենալ՝ պայմանավորված զուտ սիմպատիաներով, անձնական հարաբերություններով, վարչական խնդիրներով։ Բայց պետությունը պետք է աշխատի օրենսդրությամբ սահմանված գործիքակազմով։

«Հարկային մարմինները չեն ասում, եթե  այս բիզնեսի տերը մեր դուրը չի գալիս, եկեք գնանք էնքան ստուգենք, որ ոչնչացնենք։ Պետական մարմինները պետք է գործեն օրենքի շրջանակում»,-ասաց Մակարյանը։

Գործատուների միության նախագահի խոսքով, պետության կարևոր խնդիրը բիզնեսին ճիշտ դաշտ բերելն է, անկախ նրանից, թե ինչպիսի անցյալ է ունեցել, պետք է հարգանքով վերաբերել նրան որպես տնտեսվարող ու պետության համար բարիք ստեղծող, հարկեր վճարող, աշխատատեղ ստեղծող։

«Անցումային տնտեսություն ունեցող երկրներում բիզնեսի նկատմամբ հաճախ են լինում ատելության դրսևորումներ։ Անկախ այն բանից, թե ինչ կասեն պաշտոնյաները, մենք նկատում ենք, որ մեր հասարակության մեջ էլ ոմանց թվում է, որ բիզնեսը բնակչությանը թալանողներ են, ունեցածը տանող են, պետության հարկերը չվճարող են։ Դրանց հետ կապված շատ են հայտարարությունները, բայց եթե վերցնենք նման դեպքերը, հնարավոր է դրանք կազմեն Հայաստանի բիզնեսի 0.1 տոկոսը։ Դրա մասին ընդհանրապես պետք է մոռանալ, բայց անվանական նշելով, առաջացնում են նման տրամադրություններ։ Բայց պետք է հիշել, որ բիզնեսն է առաջ տանում էկոնոմիկան, ստեղծում է  աշխատատեղեր, հարկեր է վճարում, պետությանը թև ու թիկունք է լինում»,-ասաց Մակարյանը։

Միության նախագահի խոսքով, պետք է թույլ տալ, որ բիզնեսները՝ հատկապես խոշորը, որ  նախկինում արտոնյալ պայմաններում է աշխատել,  մաքրվեն։ Հիմա արտոնյալ պայմաններ չկան, մոնոպոլիաներ են վերացվում, իսկ այս պարագայում ատելության մասին խոսելը, դառնում է  ավելորդ։

Նա այն համոզման է, որ Էջմիածնի քաղաքապետի այդ կոչին անպայման պետք է հետևի գործադիրի հայտարարությունը։

«Կառավարությունը պետք է հայտարարի, որ համաձայն չէ նրա կոչին, որ դա անձնական է տեսակետ է,  զգացմունքային, երիտասարդ տարիքի հետևանք է։ Կարևոր չէ, թե կառավարությունը ոնց կմերժի այդ տեսակետը, կարևորն այն է, որ հայտարարեն, նման գործելաոճը չեն ողջունում։ Անկախ այն բանից, թե ում է պատկանում տվյալ բիզնեսը, եթե այն վճարում է հարկերը, համապատասխանում է սննդի անվտանգության նորմերին, պետք չէ քաղաքացիներին հիշեցնել նրա մասին, դա չպետք է քաղաքացիներին հետաքրքրի»,-ասաց նա։

Անդրադառնալով Դիաննա Գասպարյանի նշած 7 մլն դրամ պահանջելուն, Մակարյանը նկատեց, տուրքի հաշվարկման հիմքում պետք է լինեն հիմնավոր ու օբյեկտիվ հաշվարկներ, որոնք պայմանավորված պետք է լինեն շրջանառության ծավալներով ու այլ հանգամանքներով։

«Պետք է հաշվել ըստ սեզոնայնության, շրջանառության և տուրքը ճիշտ դնել, մեր նպատակը չպետք է լինի բիզնեսը տապալել, ինչ է թե նրա հիմնադիրը մեզ դուր չի գալիս։ Կարծում եմ, որ կառավարությունը պետք է կտրուկ արձագանքի։ Սա կարելի է դիտարկել կոնկրետ անձի, գործարարի նկատմամբ հետապնդում, և դա արվում  է այն պատճառով, որ քաղաքապետարանն ուրիշ լուծում չի կարողացել գտնել, ստիպված գնացել է նման էմոցիոնալ քայլի, բայց դա լուծում չէ, քաղաքապետը հաշվի չի առնում, որ այնտեղ մարդիկ են աշխատում, օբյեկտը հարկեր է վճարում, այն տնտեսվարող սուբյեկտ է։ Այս երեք պարամետրերը պետք է հարգվեն։ Պետք է լինեն պրոֆեսիոնալ, ոչ զգացմունքային, հստակ հաշվարկների հիման վրա, և որքան հնարավոր է բիզնեսի նկատմամբ գրգռող բաներ չառաջացնենք,  քանի որ առանց այդ էլ կան թյուրընկալումներ, դրանք խանգարում են նաև ներդրողներին, ամեն երևույթը, ամեն հայտարարությունը ներդրողների մոտ առաջացնում է անհանգստություն ու սպասողական վիճակ»,-զգուշացրեց գործատուների միության նախագահը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}