Էջմիածնի քաղաքապետը կոչ է անում բոյկոտել Մանվել Գրիգորյանի սրճարանը
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ է արել բոյկոտել
Մանվել Գրիգորյանի սրճարանն ու անգամ ամռան շոգին չգնել մեկ շիշ ջուր այդ սրճարանից։
Դիանա Գասպարյանն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան այն քննադատություններին, թե քաղաքապետարանը ևս 30 տարով երկարացրել է սրճարանի վարձակալության պայմանագիրը։
«էջմիածնի քաղաքապետարանը չի երկարացրել Մանվել Գրիգորյանի սրճարանի վարձակալության պայմանագիրը, այլ հակառակը, քայլեր է ձեռնարկում այդ պայմանագիրը լուծարելու ուղղությամբ»,-ասել է Էջմիածնի քաղաքապետը։
Ինչպես հայտնել է Դիանա Գասպարյանը, քաղաքապետարանի դիմացի տարածքը սրճարան կառուցելու համար Մանվել Գրիգորյանի մերձավորներին տրվել է 2003թ․-ին 25 տարով՝ մինչև 2028թ․-ը, տարեկան 23 հազար դրամով։ Պայմանագրով, ըստ քաղաքապետի, միակ փոփոխության ենթարկվող կետն այն է, որ հնարավոր է փոփոխել միայն վարձավճարի չափը։ Այժմ քաղաքապետարանը որոշել է վարձակալության համար պահանջել տարեկան մոտ 7մլն դրամ։
«Բոլորի համար պարզ է, որ ամառվա մի քանի ամիսներին այդ սրճարանը չի կարող նման եկամուտ ապահովել, որպեսզի տարեկան 7մլն դրամ վճարի բյուջե։ Օգտվելով առիթից ես ուզում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել՝ բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը, որևէ դեպքում, անգամ ամռան ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»,-ասում է քաղաքապետը ու հավելում, որ հնարավոր է վարձակալը համաձայնի վճարել 7մլն դրամ ու պայմանագիրը չլուծարվի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին