ԱՄՆ նախագահ Թրամփն իր հետ Լոնդոն է բերել ողջ ընտանիքին
Նախագահ Թրամփի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Լոնդոնի Ստենստեդ օդանավակայանում։ Նախագահը հանդիպում է ունենալու թագուհի Եղիսաբեթ II-ի և այդ հանդիպման համար բերել է իր ողջ ընտանիքին։ Իսկ ահա թագուհու կողմից ոչ բոլորը կլինեն Բուկինգհեմյան պալատում տրվող ընդունելությանը։
Ակնկալվում է, որ բացակայելու է թագավորական ընտանիքի միակ ամերիկացին՝ Սասեքսի հերցոգուհին, ով դեռևս դերասանուհի Մեգան Մարկլ եղած ժամանակ բավականին խիստ քննադատել էր Թրամփին։
Հունիսի 3-5-ին ԱՄՆ նախագահը պետական այցով լինելու է Բրիտանիայում, որտեղ նրան պետական պաշտոնյաներից սպասում են նաև բազմահազար բողոքավոր ցուցարարներ։ Անցած տարի հուլիսի Թրամփն արդեն եղել է Անգլիայում, բայց դա այլ մակարդակի այց էր։ Շատերը դեմ էին դրան և նույիսկ Համայնքների պալատի նախագահը հրաժարվեց ԱՄՆ նախագահին թույալտրել ելույթ ունենալ խորհրդարանում։
Այս անգամ ևս չեղարկվել են պետական այցի ընթացքում իրականցվող մի շարք արարողակարգեր, թեպետև պարզ չէ դա արել է բողոքների պատճառով թե այլ նկատառումներից ելնելով։ Նախագահ Թրամփը Բուկինգհեմյան պալատի փոխարեն գիշերելու է ԱՄՆ դեսպանի կեցավայրում։
Այցի երկրորդ օրը՝ հունիսի 4-ին նախագահ Թրամփը հանդիպելու է Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Թերեզա Մեյին, և նրա հետ միասին մեկնելու է Անգլիայի հարավում գտնվող Պորտսմուտ քաղաք, որտեղ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Մերկելի, այլ առաջնորդների և Երկրորդ աշխարհամարտի վետերանների հետ հետ մասնակցելու է նորմանդական ճակատի բացման 75 ամյակին նվիրված միջոցառումներին։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին