Իրանի նախագահն ասել է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև բանակցությունների անցկացման նախապայմանները
Իրանա-ամերիկյան բանակցությունները կարող են տեղի ունենալ այն դեպքում, երբ Թեհրանում տեսնեն, որ Վաշինգտոնը հարգանքով է վերաբերվում Իրանին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Այս մասին գրում է Regnum-ը։
Նշվում է, որ հունիսի 1-ին ելույթ ունենալով իրանցի մարզիկների առջև, Ռուհանին մեկնաբանել է ԱՄՆ նախագահի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը չի ձգտում Իրանում ռեժիմի փոփոխության: Իրանի առաջնորդի խոսքերով, ասված խոսքերը չեն համապատասխանում անցյալ տարի Վաշինգտոնի արած հայտարարություններին, որոնցում լիովին հակառակն էր ասվում։
«Մենք կողմ ենք բանակցություններին, եթե մյուս կողմը հարգանքով նստի բանակցային սեղանի շուրջ և հետևի միջազգային կանոններին, այլ ոչ թե հրահանգի, թե ինչպես բանակցել», - ասել է Իրանի նախագահը:
Ավելի վաղ Ռուհանին հստակեցրել էր, որ իրանա-ամերիկյան բանակցությունները հնարավոր են՝ միայն պատժամիջոցների չեղարկման դեպքում:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին