Մելանիա Թրամփը Մեծ Բրիտանիայի թագուհուն տպավորելու միջոց է գտել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիան, գտել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին տպավորելու միջոց այդ երկիր պետական այցի ժամանակ։ Լենտա.ռու կայքը, հղում անելով The Sun-ին, գրում է, որ այսօր թագուհու հետ հանդիպմանը Մելանիա Թրամփը գնացել է իտալական Gucci ապրանքանիշի հագուստով, որի գինը 3,5 հազար ֆունտ ստերլինգ է։ Երկար սպիտակ զգեստ-վերնաշապիկը զարդարված է եղել լոնդոնյան տեսարժան վայրերի կանաչ և նարնջագույն պրինտներով։
Մասնավորապես, զգեստին պատկերված է եղել Բիգ-Բենը, Թաուեր կամուրջը, Վեսթմինիստրյան պալատը։ Իր կերպարն ԱՄՆ առաջին տիկինը լրացրել է բարձրակրունկք կոշիկներով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին