ԲՀԿ ժեստը՝ վնաս կրելու դեպքում գյուղացուն ազատել հողի հարկից
Ազգային ժողովը քննարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնեց, որ նախագծով առաջարկում են, որ պետությունը ժեստ անի և վնաս կրելու դեպքում ազատի գյուղացուն հողի հարկից:
«Այսօր որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ գյուղացին գտնվում է լավ վիճակում, որ հեղափոխությունից հետո անցել է մեկ տարի, ամեն ինչ լուծվել է և այլն, և այլն: Շատ բարի, ապահովագրությունն անենք, բայց մեկը մյուսին չի հակասում: Մենք ի՞նչ ենք ասում՝ եղել է կարկտահարություն, ցրտահարություն, պետք չէ միլիմետրով դնել այդ 50 տոկոսը: Կա արբանյակ, կա թվային տնտեսություն, դնում ենք, ասում՝ ժեստ է անում պետությունը: Պետությունն ասում է՝ ես իմ ֆունկցիան լիարժեք չեմ կարողանում կատարել քո նկատմամբ, գոնե հողի հարկից քեզ ազատենք։ Դրանով գյուղացին կզգա, որ իր մեջքին պետություն կա կանգնած: Պարզ, հասարակ տրամաբանություն է, որ գյուղացին զգա, որ պետությունն առաջին քայլով սա է անում, երկրորդ քայլով պետք է անպայման փոխհատուցի, չէ՞ որ աղետ է եղել, ո՞վ պետք է գյուղացուն օգնի, իհարկե, պետությունը։ Ասում եմ՝ ժեստը պետք է անենք, Թունյանն ասում է՝ թանկ է նստում: Էժան թող նստի, այսօր արբանյակ ունենք, ինչը նայում է: Եթե մենք 5000, 7000 դրամ պետք է տանք, ապա 100 կամ երկու հարյուր դրամը չպետք է ժլատություն անենք: Սա քաղաքական բնույթի որոշում է, դասական տնտեսական առումով մենք չպետք է վերլուծություններ անենք, սա ասում է, որ պետությունը կանգնած է գյուղացու կողքին: Ավելին ասեմ՝ պետք է վարկերը սառեցնել՝ սա առաջին քայլ, երկրորդը վարկերը սառեցնել, երրորդը փոխհատուցումներ անել և չորրորդը՝ ցույց տալ, որ իսկապես պետությունը ստեղծում է այն միջավայրը, որով Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվելը կարող է արդյունավետ լինել: Մարդկանց տները գրավի տակ են, թողնում արտագաղթում են, ի՞նչ ենք քննարկում: Պարզ չէ՞, որ սա քաղաքական որոշում է, դասական տնտեսագիտություն չի»,- նախագիծը ներկայացնելիս՝ ասաց պատգամավորը։
Մելքումյանը ամբիոնից կոչ արեց այս քաղաքական որոշումը կայացրել. «Ժողովուրդը մեզ և ձեզ անպայման կհարգի: Կողմ քվեարկեք սրան»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում