Միհրան Պողոսյանի խափանման միջոցը փոխվել է
Պետրոզավոդսկի դատարանը կալանքից ազատել է ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝ վերջինիս համար խափանման միջոց սահմանելով տնային կալանքը: Այս մասին գրել է stolicaonego.ru-ն։
Ապրիլի 23-ին դատարանը Պողոսյանին կալանավորել էր 40 օրով և նա պահվում էր ուղղիչ գաղութում: Դատախազությունը միջնորդել էր դատարանին երկարաձգել կալանքը՝ 6 ամսով: Միաժամանակ Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոցը տնային կալանք սահմանելու մասին: Արդյունքում, մայիսի 24-ին դատարանը Պողոսյանի համար 6 ամսով տնային կալանք էր սահմանել: Սակայն քաղաքի դատախազությունը կտրականապես դեմ է դատարանի այդ որոշմանը, համարելով այն անհիմն: Դատախազության ներկայացուցիչն ասել է, որ եթե մարդը հետախուզման մեջ է, ապա ինչու պետք է դատարանը նրա համար տնային կալանք սահմանի:
Բայց և այնպես, դատարանի որոշմամբ մայիսի 28-ին Պողոսյանը դուրս է եկել և այժմ բնակվում է Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում, միայն ոտքի վրա ամրացված է էլեկտրոնային սարքավորում։ Ընդ որում, տնային կալանքի մասին դատարանի վճիռը չի մտել օրինական ուժի մեջ, և եթե Կարելիայի Գերագույն դատարանը այն չեղյալ համարի, ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողը ստիպված կլինի վերադառնալ մեկուսարան։
Հրատարակչությանը դատախազներից մեկն ասել է, որ Ռուսաստանից այլ երկրների քաղաքացիների արտահանձնման հարցերով զբաղվում է գլխավոր դատախազությունը, որտեղ բոլոր այդ գործերը գտնվում են մշտական հսկողության տակ։ Պետության խնդրանքով, որը պահանջում է իր քաղաքացիների հանձնումը, ռուսական դատարանները, որպես կանոն, նախ ձերբակալում են երեք ամսով, իսկ անհրաժեշտության դեպքում մինչև վեց ամիս: Կարելիայի դատարանը, այդ թվում Պետրոզավոդսկի, նման դեպքերում մշտապես ձերբակալում է, օրինակ Միջին Ասիայի, Մոլդովայի, Բելառուսի կամ այլ պետությունների քաղաքացիներին, բայց տնային կալանք նրանց նկատմամբ երբեք չի կիրառվել։ Պողոսյանի գործի հետ կապված դատարանի որոշումը նա գնահատել է «աննախադեպ և անօրինական։
Միհրան Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին ներկա պահին հրաժարվում է այս գործով մեկնաբանության տալուց։
«Ենթադրությունները, որ նա փորձել է թաքնվել, ինձ անձամբ անհեթեթ է թվում։ Գործով հանգամանքները խոսում են այն մասին, որ այն ունի քաղաքական բաղադրիչ: Միհրան Պողոսյանը, ըստ էության, քաղաքական փախստական է: Հայաստանի ներսում քաղաքական հետապնդումը բերել են նրան, որ նա ստիպված հեռացել է երկրից սեփական անվտանգության համար»,- ասել է փախստականը։
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
Նա ռուս իրավապահների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել էր Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում։ ՌԴ դատարանի կողմից բավարարվել էր ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազություն. Միհրան Պողոսյանի հանձնման վերաբերյալ միջնորդությունը քննարկման փուլում է
- Եթե Միհրան Պողոսյանին ապաստան տրամադրվի, ապա կմերժվի անձի հանձնումը. Գլխավոր դատախազ
- Արդարադատության նախարարը՝ Միհրան Պողոսյանի և Դավիթ Սանասարյանի գործերի մասին
- Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել
- ՌԴ դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը
- Դատախազությունը ռուսական կողմին է ներկայացրել Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու համար անհրաժեշտ փաթեթը
- ՀՔԾ. Միհրան Պողոսյանի արտահանձնումն ընթացքի մեջ է
- Միհրան Պողոսյանի գրասենյակ. ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավորի առանձնատուն
- Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել է նրա գտնվելու վայրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին