Նարեկ Մալյան. «Երբ Վեհարանն էին գրավել Սորոսից վարձատրվողները, ոստիկանները բացարձակապես չկային ու չէին եկել»
ՎԵՏՕ շարժումն այսօր էլ ակցիա էր իրականացում Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակի դիմաց։
«Սորոս, հեռացիր» բացականչություններով ակցիայի մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանական պատը։ Աղմուկ-աղաղակ բարձրացավ, հրմշտոց եղավ, ոստիկանները հետ հրեցին ու թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին մոտենալ գրասենյակի մուտքին։
Հարցին, թե ինչո՞ւ էին ակցիայի մասնակիցները ցանկանում անպայման մուտք գործել այդ գրասենյակ, շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն ասաց.
«Մենք ուզում ենք գնանք բարևենք տիկին Լարիսային, Սորոսին մեր բարեմաղթանքները հղենք ու հասկանանք՝ ինչու է արգելված Հայաստանում Սորոսի դեմ ցույց անելը: Իրականացվում է դավանափոխության, ազգադավության մեծ ծրագիր այս գրասենյակի կողմից։ Եթե թողնեն մուտք գործենք, ես երաշխավորում եմ, հակաօրինական որևէ բան մենք չենք անելու՝ չենք ծեծելու, չենք սպանելու, չենք բռնաբարելու, մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում գրասենյակի դիմաց»։
Նա նշեց, որ քաղաքական մի քանի ուժեր իրենց աջակցություն են հայտնել, ասաց՝ իշխանություն վերցնելու պայքար չէ, այլ ուղղակի «Սորոսի վարձկաններին Հայաստանից օրենքով վռնդելուն»։
Նա նշեց, որ սորոսականներն օժտված են պետական լծակներով, կարողանում է ոստիկաններ հանել ակցիայի մասնակիցների դեմ։
«Համեմատության համար ասեմ, երբ Վեհարանն էին գրավել Սորոսից վարձատրվողները, ոստիկանները բացարձակապես չկային ու չէին եկել»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ գրասենյակը պահպանող ոստիկանների թիվը գնալով ավելանում է։
Նարեկ Մալյանը մինչ այդ հայտարարել էր, որ սորոսակների շարքերում լուրջ խուճապ է, քանի որ հասկանում են՝ իրենց դիմաց կանգնած են մարդիկ, ովքեր պատրաստ են ցույց տալ նրանց հակապետական օրակարգը, պետականքանդ գործունեությունը, մերկացնել նրանց ստերը, կեղծ էությունը։
«Գրասենյակում տոտալ սարսափ ու խուճապ է տիրում, նրանց դիմակներն այլևս պատռված է»,-ասաց Մալյանն ու հիշեցրեց ավելի վաղ արած հայտարարությունը, պատրաստ է ուղիղ եթերում բանավիճել Լարիսա Մինասյանի հետ։
«Եկեք, ստորացրեք ինձ, ցույց տվեք, ապացուցեք հանրությանը, որ ես վատն եմ, տականք եմ։ Ձեր իսկ հանրային հեռուստաընկերության եթերում ես ձեզ բանավեճի հրավեր եմ արել, ինչի՞ եք վախենում, տիկին Լարիսա, եթե մաքուր է ձեր տակն ամեն ինչ։ Թե՞ վախենում եք, որ մի քանի հետաքրքրիր փաստեր կհրապարկեմ, որ սաղ կապշեն։ Իմ առաջարկը ևս մեկ օր ուժի մեջ է։ Հակառակ դեպքում պատրաստվում եմ Ձեր դիմակը պատռել»,-ասել էր Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյան. Պատրաստվում եմ հրապարակային պատռել Սորոսի գրասենյակի կեղծ բարեպաշտի դիմակը
- Ոստիկանները հրելով հեռացրել են Սորոսի գրասենյակի դիմաց ակցիա իրականացնող Նարեկ Մալյանին
- Վեհարան ներխուժածներից մեկի մոտ թմրանյութի նմանվող զանգված են գտել
- Ոստիկանությունը Մայր Աթոռից հեռացրել է ակցիայի մասնակիցիներին
- Ոստիկանության պատճառաբանությունները մեզ համար անհասկանալի են. Տեր Ասողիկ քահանա Կարապետյան