Սաակաշվիլին հայտնել է Վրաստան վերադառնալու ժամկետը
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է վերադառնալ Վրաստան մեկ կամ երեք ամսից։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին նա հայտնել է 1+1 հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե երբ է նախատեսում վերադառնալ Վրաստան։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու մայիսի 28-ի հրամանով Սաակաշվիլին հետ է ստանում ուկրաինայի քաղաքացիությունը։ Հաջորդ օրը նա վերադառնում է Ուկրաինա։
Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013 թվականին։ Նրա դեմ հարուցված են քրեական գործեր։ 2015 թվականի գարնանից նա մուտք էր գործել ուկրաինական քաղաքականություն։ Ուկրաինայի այդ ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան Ուկրաինայի քաղաքացիություն էր շնորհել, նշանակել Օդեսայի նահանգապետ։ Արդեն 2016 թ. նոյեմբերին Պորոշենկոն ազատել էր Սաակաշվիլիին՝ հայտարարելով, որ նա ոչ միայն տարածաշրջանը զարգացնելու իր խոստումը չէր կատարել, նաև այդ շրջանի տնտեսական ցուցանիշներն ավելի էին վատացել։ 2017 թվականին Սաակաշվիլին զրկվել էր ուկրաինական քաղաքացիությունից, քանի որ այն ստանալու պահին կեղծ տվյալներ էր ներկայացրել։ Նրա մուտքն Ուկրաինա մինչև 2021 թվականն արգելված էր։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին պատմել է` ինչու է վիրավորվել Պորոշենկոյից
- Սաակաշվիլին հայտարարել է Գալուստյանի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին
- Սաակաշվիլին գնում է Ուկրաինա
- Զելենսկին Սաակաշվիլիին է վերադարձրել Ուկրաինայի քաղաքացիությունը
- Սաակաշվիլին խնդրել է Զելենսկուն վերադարձնել իրեն ուկրաինական քաղաքացիությունը
- Ինչու է Սաակաշվիլին ցանկանում վերադառնալ Ուկրաինա