Պատգամավորին հետաքրքիր է ԿԲ նախագահի հաջողության գաղտնիքը
Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց, թե որն է նրա հաջողության գաղտնիքը, որ երկրի բոլոր ղեկավարների մոտ կարողանում է մտերիմ մարդու կարգավիճակ ձեռք բերել։
«Քոչարյանի օրոք համարվել եք մտերիմ մարդ Քոչարյանին, վերանշանակվել եք Սերժ Սարգսյանի կողմից, կարճ ժամանակ անց էլի մտերիմ մարդ եք դարձել Սերժ Սարգսյանի համար։ Հեղափոխությունից հետո շարունակում եք պաշտոնավարել և չեք պատրաստվում հրաժարական տալ, հարց է առաջնում, արդյոք հասցրե՞լ եք մտերմանալ Նիկոլ Փաշինյանի հետ և ո՞րն է այդ գաղտնիքը»,-հարցրեց նա։
ԿԲ նախագահն արձագանքեց. «Եթե մի քիչ էլ հետ գնայիք, ես առաջին անգամ ԿԲ խորհրդի անդամ նշանակվել եմ Լևոն-Տեր-Պետրոսյանի կողմից։ Ասեմ Ձեզ՝ 11 տարի է արդեն պաշտոնավարում եմ որպես ԿԲ նախագահ և դրա հիմնական պատճառը մեր ԿԲ թիմն է և այն շարունակականությունը, որ կա ԿԲ-ում, այն պրոֆեսիոնալիզմի մակարդակը, որ ունի մեջ թիմը և այն խնդիրների կատարումը, որը սահմանադրությամբ է ամրագրված՝ գների ու կայունության ապահովում. չեմ գովաբանում մեզ, բայց փայլուն իրականացնում ենք»։
Նա հիշեցրեց, որ այս տարիների ունեցել են՝2008-2009 թթ-ի ճգնաժամ, 14թ-ի ճգնաժամ, նաև թավշյա հեղափոխություն, որի ընթացքում առաջին օրերին եղել է ավանդների բավական լուրջ արտահոսք, իրենք կարողացել են լուծել պինդ համակարգի շնորհիվ։
«Հիմնական գրավականը դա է, այլ խնդիր չկա: Լավ լինելը՝ ես բոլորի հետ էլ լավ եմ, ԿԲ-ն, գործող սահմանադրությամբ, անկախ մարմինն է և հաշվետու է հասարակությանը, ինչի վառ ապացույցը մեր այսօրվա հաղորդումն է ԱԺ-ում»,- ասաց Ջավադյանը։
Նա նաև հավելեց, որ ինքն առաջին անգամ ԿԲ նախագահ է ընտրվել ԱԺ-ում և ոչ թե նշանակվել է նախագահի կողմից, իսկ երկրորդ անգամ 2014-ին, իհարկե ներկայացվել է գործող նախագահի կողմից, բայց փակ, գաղտնի քվեարկությամբ է կրկին ընտրվել։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում