Սիրիայում ականապատ մեքենայի պայթունից 13 մարդ է զոհվել
Սիրիայի հյուսիս-արևմտյան մասում ականապատված ավտոմեքենայի պայթյունից զոհվել է առնվազն 13 մարդ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նախօրեին հայտնել է Associated Press-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր յոթ զոհի մասին։
Պայթյունը տեղի է ունեցել Ազազ ոչ մեծ քաղաքի մոտ, որը սահմանակից է Թուրքիային։ Ավելի քան 20 մարդ վնասվածքներ է ստացել։
Այդ տարածքում գործող ծայրահեղական որևէ խմբավորում Ազազում պայթյունի պատասխանատվությունը չի ստանձնել։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում հայ բժիշկները վիրաբուժական բնույթի օգնություն են ցուցաբերել 394 հիվանդի
- Սիրիայում հայ երեխա է զոհվել
- Սիրիական բանակը երկու գյուղ է ազատագրել
- Հայ սակրավորները Սիրիայում ավելի քան 25 հազար քմ տարածք են ականազերծել
- Որ երկրներին թույլ կտան մասնակցել Սիրիայի հետպատերազմյան վերակառուցմանը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին