ՎՏԲ-Հայաստան Բանկը հյուրընկալել է ուսանողներ Գյումրիից
ՎՏԲ-Հայաստան Բանկ են այցելել Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի 2-3 կուրսերի ուսանողներ և դասախոսներ: Այցելության նպատակը՝ ուսանողության ցանկությունն էր ծանոթանալ ժամանակակից HR- ի գործունեությանը:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ HR թիմի աշխատակիցները` Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանի, Տեղեկատվական Տեխնոլոգիաների Դեպարտամենտի Տնօրեն Բուրաստան Մովսիսյանի ու Անձնակազմի կառավարման վարչության պետ Աստղիկ Սարգսյանի գլխավորությամբ, շփվել են ուսանողների հետ և կիսվել են իրենց փորձով ու գիտելիքներով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի HR թիմի աշխատակիցները հյուրերին ներկայացրել են իրենց ոլորտի ժամանակակից միտումները, իրականացրել են գործնական վարժություններ, սովորեցրել կազմել ճիշտ ռեզյումե ու ներկայանալ ապագա գործատուին: Միջոցառման մասնակիցները մտածողություն զարգացնող խաղեր են խաղացել, քննարկել թեմաներ՝ նպատակասլաց լինելու և բարձրագույն նպատակներին հասնելու վերաբերյալ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմը միշտ պատրաստ է աջակցել երիտասարդ ու խոստումնալից մասնագետներին և ուրախ է տեսնել նրանց Բանկի աշխատակիցների շրջանում:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Տոնական մայիս» ավանդային ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հատուկ VTB-Transfer քարտ արտերկրից դրամական փոխանցումներ ստանալու համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մայիսյան տոներին ընդառաջ ըստ ավանդույթի մեկնարկում է «Հաղթանակ» ավանդային ակցիան
- Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #շահավետգնումներ մարքեթինգային ակցիայի արդյունքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար ստեղծում է հեռահար սպասարկման նոր հնարավորություններ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է ավանդային ակցիան ու շարունակում է ներգրավել ավանդներ մինչև 10% տոկոսադրույքով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է հիփոթեքային վարկավորման պայմանները երիտասարդ ընտանիքների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը IntelExpress դրամային փոխանցումների համակարգի հետ հայտարարում է նոր ակցիա
- ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգել է ակցիա՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար