ՎՏԲ-Հայաստան Բանկը կազմակերպել էր միջոցառում իր աշխատակիցների երեխաների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը հունիսի 1-ի առթիվ իր աշխատակիցների երեխաների համար կազմակերպել էր իսկական տոն՝ ժամանցային շոուներ, ֆլեշ-մոբ պարեր, խաղեր ու հյուրասիրություն:
Բանկից հայտնում են. «Գլխամասային գրասենյակը ընդունել էր փոքրիկ հյուրերի` աշխատակիցների երեխաներին: Բանկի գլխամասային գրասենյակում ամբողջ օրը տոնական մթնոլորտ էր. Գլխամասային գրասենյակը զարդարված էր գունագեղ փուչիկներով, օդում ցրված օճառի պղպջակներով, բոլորին բաժանում էր քաղցր բամբակ, իսկ ծնողները` Բանկի աշխատակիցները, ցույց էին տալիս երեխաներին իրենց աշխատասենյակները եւ լուսանկարվում երեխաների հետ: Տոնական տրամադրություն ապահովելու նպատակով հրավիրվել էին մուլտֆիլմերի հերոսներ, ռոբոտներ, ցուցադրվեցին շոուներ օճառի պղպջակներով և վեր թռչող թղթերով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես պատրաստակամ է օգնել մեր երեխաներին կերտել հաջող եւ բարեկեցիկ ապագա և ցանկանում է, որ նրանց բոլոր երզանքները իրականանան»։
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հյուրընկալել է ուսանողներ Գյումրիից
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Տոնական մայիս» ավանդային ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հատուկ VTB-Transfer քարտ արտերկրից դրամական փոխանցումներ ստանալու համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մայիսյան տոներին ընդառաջ ըստ ավանդույթի մեկնարկում է «Հաղթանակ» ավանդային ակցիան
- Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #շահավետգնումներ մարքեթինգային ակցիայի արդյունքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար ստեղծում է հեռահար սպասարկման նոր հնարավորություններ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է ավանդային ակցիան ու շարունակում է ներգրավել ավանդներ մինչև 10% տոկոսադրույքով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է հիփոթեքային վարկավորման պայմանները երիտասարդ ընտանիքների համար