Փաստաբան. Դատարանը մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը
Վարչապետի կոչից հետո Հայաստանում սկսում է ձևավորվել դեռ անհատ անկախ դատավորների համայնք, ինչն իր հերթին բերելու է մեծամասամբ անկախ դատական համակարգի կայացմանը։
Ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել Վահագն Հարությունյանի փաստաբան Միհրան
Պողոսյանն ու հիմնավորել ասածը. «Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին»։
Նա նաև հավելել է.
«Հիշեցնեմ, որ նույն դատարանի չագուչով ու պատմուճանով և իրեն դատավոր պատկերացնող Արտուշ Գաբրիելյանը նույն միջնորդությունը, նույն հիմքերով, կեղծիքների միջոցով առանց պաշտպանի ներկայության դեռևս 30.12.2018թ-ին բավարարել էր..
Հ.Գ. Քիչ անց ՀՔԾ-ում N1 է լինելու, կալանավորման վերացական նոր հիմք է հորինվելու ու կրկին են փորձելու...»։
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչ դատարանը վերացրել է Վահագն Հարությունյանի կալանքի որոշումը
- Վահագն Հարությունյանը ՀՔԾ պետի դեմ հայց է ներկայացրել