
Մեղադրող կողմը դատավոր Վազգեն Ռշտունուն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նեկայացված բողոքի գործով դատարանը հեռացել է խորհրդակացական սենյակ՝ որոշումը կհրապարակվի այսօր:
Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմը միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Վազգեն Ռշտունուն ինքնահացարկ հայտնելու վերաբերյալ՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Վազգեն Ռշտունին դեռևս նախորդ տարի լրատվամիջոցներից մեկին հարզացրույց է տվել նշելով, որ համաձայն է նույն դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կայացված որոշման հետ:
Վազգեն Ռշտունին հիշյալ հարցազրույցում նաև ասել է՝ վերադաս դատական ատյան ունենք, վերադաս դատական ատյանը թող գնահատի՝ Ազարյանի դիրքորոշումը ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ։
Խոսքը վերաբերում է, 2018թ․ օգոստոսի 13-ին Ալեքսանդր Ազարյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը փոփոխելուն: