Արման Հայրապետյան. Ինչո՞ւ էիք հայրենասիրական անձնազոհություն խաղում, անկեղծ ասեիք էլի
Արման Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Մեկ տարի առաջ հարյուրավոր, հազարավոր մարդիկ գրում, հայտարարում էին, որ պատրաստ են անվճար աշխատել, իրենց գիտելիքներն ու փորձը «ազատություն» ստացած երկրի համար։ Պաշտոն ստացած կառավարության, ապա նաև ավագանու անդամներն ու պատգամավորները պաթետիկ գրառումներ էին անում, որ իրենք պաշտոնի համար չեն աթոռները զբաղեցնում, որ իրենց նպատակը երկիրը զարգացնելն է ու իրենց պաշտոններ կամ մանդատներ «վերցնելն» անձնազոհություն ներկայացնում։ Էն որ մի բան էլ պետք է շնորհակալություն հայտնեինք, որ իրենք համաձայնվել են իրենց բանն ու գործը(շատերի դեպքում գործազրկությունը) թողնել ու երկիրը կառավարել։ Շատ չանցած իրենք մոռացան իրենց «բարի» նպատակների մասին ու պարզվեց, որ աշխատելու, լավ աշխատելու համար իրենց բարձր աշխատավարձեր, պարբերաբար տրվող պարգևավճարներ(անգամ նրանց, ովքեր դեռ բան չէին էլ արել, կամ ավելի լավ կլիներ արած չլինեին), ավելի հարմարավետ կաբինետներ ու կահույք, ուժեղացվաժ անվտանգություն ու անգամ «զոնծիկ բռնողներ» են պետք աշխատելու համար։
Բա որ տենց էր, ինչո՞ւ էիք հայրենասիրական անձնազոհություն խաղում, անկեղծ ասեիք էլի։
Չնայած շատերն անգամ հիմա այդ ամենն ու իրենց պաշտոններից կառչած մնալն անձնազոհություն են ներկայացնում։ Ինչ անում են, երկրի համար են անում։
Հ․Գ․ Հեռախոսների նկատմամբ էլ ուշադիր եղեք, չգողանան ու հիմար բաներ գրեն, դուք միայն մտքի գոհարներ եք շաղ տալիս»