Ծառուկյան. Մուտիլովկաներ մի արեք
«Մենք վաղուց կողմ ենք եղել դրան»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով է ստեղծվում, կո՞ղմ եք։
«Ինչքան ժամանակ է, որ մենք ենք առաջարկել, որ բացվի»,-ասաց նա:
Հարցին, թե արգելե՞լ եք ձեր խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանին կարծիք հայտնել, նա ասաց. «Մուտիլովկաներ մի արեք՝ արգելել եք: Ոչ մի բան էլ չենք արել։ Ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքը ասելու: Բայց եթե հարց կա, որը մենք պետք է խմբակցությունով քննարկենք, նոր ընդհանուր մեր թիմի կարծիքը ասելուց: Բոլորն էլ մարդ են, բոլորն էլ իրավունքներ ունեն, բայց եթե որոշում կա թիմի անունից ասելու, պետք է մենք բոլորս հավաքվենք, քննարկենք, նոր միասնական ասենք»,-պատասխանեց Գագիկ Ծառուկյանը: