ԵԽԽՎ-ն որոշել է թույլ տալ Ռուսաստանին մասնակցել հունիսի նստաշրջանին ու գլխավոր քարտուղարի ընտրությանը
Նախօրեին Փարիզում ընդունված բանաձևի նախագծով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգերի հանձնաժողովը ողջունում է Նախարարների կոմիտեի աջակցությունը Վեհաժողովի առաջարկին` «գոյություն ունեցող ընթացակարգերից բացի, սահմանել համատեղ արձագանքման ընթացակարգ, երբ անդամ պետությունները խախտեն իրենց կանոնադրական պարտավորությունները կամ չհարգեն ԵԽ-ի ստանդարտները, հիմնարար սկզբունքներն ու արժեքները»։
ԵԽԽՎ-ն, հաշվի առնելով մայիսի 17-ին Հելսինկիում ընդունված Նախարարների կոմիտեի որոշումը և դրա բացառիկ համատեքստը, հանձնաժողովը առաջարկում է շեղում ԵԽԽՎ կանոնակարգերից, որպեսզի կարողանա հրավիրել անդամ պետությունների խորհրդարաններին, որոնք Վեհաժողովիծում ներկայացված չեն պատվիրակությամբ։ Այդ երկրներն են Ռուսաստանի Դաշնությունն ու Բոսնիա և Հերցեգովինան։
Այս նախագծով ՌԴ պատվիրակները հնարավորություն կունենան մասնակցել 2019թ․-ի հունիսի 24-ին մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանին ու ԵԽ գլխավոր քարտուղարի ընտրությանը։ Բելգիացի խորհրդարանական Պետրա Դե Սուտերի բանաձևի նախագիծը կքննարկվիւ հունիսի 24-ին։
Նշենք, որ սա կարևորագույն որոշում էր ԵԽ-ի համար՝ ետ բերել ՌԴ պատվիրակներին ԵԽԽՎ, որտեղ այն զրկվել էր ձայնի, քվեարկության իրավունքից 2014թ․-ին՝ Ղրիմի միացման պատճառով։ Վերջին 2 տարիներին Ռուսաստանը հրաժարվում էր ԵԽ բյուջեի վճարումներից, որը համարվում է 5 մեծ դոնորներից մեկը՝ մոտ 30մլն եվրոյի հատկացումներով։ Կառույցը կանգնել էր ոչ միայն բյուջետային ճգնաժամի առաջ, այլ նաև վտանգվել էր նրա ապագան, քանի որ Ռուսաստանը զպառնում էր դուրս գալ ԵԽ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին