Երիտասարդական ԱԱ. Կարեն Ավագյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ
Ֆիջիում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարի մեջ են մտել Հայաստանի ներկայացուցիչներ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) եւ Կարեն Ավագյանը (89 կգ): Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։
Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 334 կգ (147+187) արդյունքով գրավել է 6-րդ տեղը:
Կարեն Ավագյանը երկամարտում գրանցել է 341 կգ (155+186) արդյունք եւ հայտնվել չորրորդ տեղում: Պոկում վարժությունում Ավագյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ:
Հիշեցնենք, որ աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը (73 կգ) գրավել էր 6-րդ տեղը:
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաեւ Վարազդատ Լալայանը (+109 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ)։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա