Թրամփը չի ճանաչել Եղիսաբեթ Երկրորդին տված իր նվերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ճանաչել իր սեփական նվերը, որը նա տվել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին անցած տարի այցի ժամանակ։
Ռիա նովոստին, հղում անելով ITV-ին, գրում է, որ Բուքինհեմյան պալատում անցնելով ձիու արձանի կողքով, որը Թրամփը նվիրել էր, հարցրել է թագուհին, թե արդյոք նա ճանաչում է այդ արձանը։ Բայց ԱՄՆ նախագահը չի հասկացել, որ այդ ցուցանմուշն իր նախորդ տարվա նվերն է, և բացասական է պատասխանել։
Թագավորական հավաքածուի տնօրենը հիշեցրել է, որ Թրամփը նվիրել է այդ արձանիկն անցած տարվա հուլիսին Վինձորյան ամրոցում թեյախմության ժամանակ։ Բայց նա նաև փորձել է հարթել ստեղծված իրավիճակի՝ նշելով, որ «ձիերը շատ նման են իրար», ընդգծել է, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը ճանաչել է նվերը, ինչը «հաճելի հանգամանք է»։
Հարակից հրապարակումներ`
- Մելանիա Թրամփը Մեծ Բրիտանիայի թագուհուն տպավորելու միջոց է գտել
- ԱՄՆ նախագահ Թրամփն իր հետ Լոնդոն է բերել ողջ ընտանիքին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին