Կուստուրիցան ուզում է Չինգիզ խանի մասին ֆիլմ նկարահանել
Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան հայտարարել է, որ նախատեսում է ֆիլմ նկարահանել Չինգիզ խանի մասին՝ հիմնված Չինգիզ Այթմատովի պատմության վրա։
«Ես հիմա գաղափար ունեմ Չինգիզ խանի մասին ֆիլմ նկարահանել, մեծ ֆիլմ մեկ մարդու մասին, որին չէին սիրում այստեղ և Արևմուտքում, ինչպիսի մարդ է նա»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ Ժելեզնովոդսկում «Հերոս և ժամանակ» կինոփառատոնի ժամանակ ասել է Է. Կուստուրիցան։
Ռեժիսորը նշել է, որ ներկա պահին ֆիլմի սցենարներից մեկի նկարահանման համար հարմար վայր է որոնում։
«Մի սցենար կա, երբ Չինգիզ խանը պետք է անցնի գետով։ Նա պետք է սպասի, որ գետը սառցակալի, որ անցի։ Հիմա մտածում եմ, թե որտեղ նկարահանեմ այդ սցենարը՝ Կովկասում, թե Սիբիրում»,- ասել է Կուստուրիցան։
Չինգիզ խանը (1162 -1227 թթ) աշխարհի ամենաերկար գոյատևած, ամենամեծ՝ Մոնղոլական կայսրության հիմնադիրն է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան