ՀԾԿՀ-ի նիստում կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 5-ի նիստում կքննարկվի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը 10 մլն դրամով տուգանելու հարցը:
Ինչպես տեղեկանում ենք Հանձնաժողովի կայքից, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2019 թվականի տարեկան աշխատանքային ծրագրի 8-րդ կետի համաձայն սույն թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն) իրականացվել է մոնիթորինգ՝ Ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաստիության ստացման նպատակով:
Իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել հանձնաժողովի որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների 9.1-րդ, 10.4-րդ, 10.5-րդ կետի 2-րդ ենթակետի, 10.6-րդ կետի 1-ին ենթակետի, 10.8-րդ, 10.10-րդ կետի 1-ին ենթակետի, 10.16-րդ, 11.3-րդ կետերի, ինչպես նաև բնական գազի բաշխման №0109 լիցենզիայի պայմանների 29-րդ կետի պահանջները:
Մասնավորապես, ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության մեջ չի ներառվել առանձնատների, 3 դեպքում 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների, 2 դեպքում նախկինում դիմած և հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ գազամատակարարման ցանցին չմիացված գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացման վերաբերյալ տեղեկատվությունը:
Հանձնաժողովը որոշել է կանոնների կետերը և լիցենզիայի պայմանները խախտելու համար ընկերությանը տուգանել 10 մլն դրամ գումարի չափով։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի