Մակրոնը ցանկանում է հոկտեմբերին վերջնականացնել Բրեքսիթը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուզում է, որ հոկտեմբերի 31-ը Բրեքսիթի համար լինի «վերջնական» ժամկետ։ Այս մասին գրել է EU Observer-ը:
Մակրոնն այս քայլով ցանկանում է ազատել եվրոպական ընտրություններից հետո նոր ձևավորվելիք ԵՄ-ի հանձնաժողովին Բրեքսիթի խնդրից, որը կսկսի աշխատել 2019թ․-ի նոյեմբերին։
«Այժմ մենք պետք է բրիտանական ժողովրդի որոշումը կյանքի կոչենք, բացառությամբ այն դեպքի, եթե բրիտանական ժողովուրդն այլ որոշում չկայացնի», - ասել է Մակրոնը երկուշաբթի օրը Ելիսեյան պալատում կայացած խորհրդաժողովում: