ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է իր պատվիրակության՝ ԵԽԽՎ վերադարձի վերաբերյալ հանձնաժողովի որոշմանը
ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ճիշտ է որակել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնադրական հանձնաժողովի ընդունած որոշումը, որով նախատեսվում է փոփոխություն կանոնադրության մեջ: Այս մասին գրում է Gazeta-ն։
Գրուշկոյի խոսքերով, ԵԽ Նախարարների կոմիտեն հաստատել է, որ բոլոր երկրներն ունեն հավասար իրավունքներ ու պարտավորություններ:
«Բոլոր պետություններն իրավունք ունեն լիովին ներկայացված լինել ինչպես ԵԽ նախարարների կոմիտեում, այնպես էլ ԵԽԽՎ-ում», - ասել է Գրուշկոն:
Նա ընդգծել է, որ ԵԽԽՎ-ն քայլ է կատարել ճիշտ ուղղությամբ, սակայն գործընթացն ինքնին դեռ չի ավարտվել:
«ԵԽԽՎ-ում ձևավորվել է խելամիտ մեծամասնություն», - եզրափակել է Գրուշկոն:
Նշենք, որ նախօրեին Փարիզում կայացած ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել թույլ տալ ՌԴ պատվիրակությանը մասնակցել ԵԽԽՎ հունիսի նստաշրջանին ու ընտրել ԵԽ նոր գլխավոր քարտուղարին։ Այս փոփոխությունները ներառված են զեկույցի նախագծում, որը քննարկվելու է հունիսի 24-ին։
Հիշեցնենք, որ ՌԴ պատվիրակները ԵԽԽՎ-ում զրկվել էին ձայնի, քվեարկության իրավունքից 2014թ․-ին՝ Ղրիմի միացման պատճառով, որից հետո հրաժարվում էին մասնակցել Վեհաժողովի աշխատանքներին։ Վերջին 2 տարիներին Ռուսաստանը հրաժարվում էր ԵԽ բյուջեի վճարումներից, որը համարվում է 5 մեծ դոնորներից մեկը՝ մոտ 30մլն եվրոյի հատկացումներով։ ՌԴ դեսպանը, սակայն, այս ողջ ընթացքում մասնակցում էր ԵԽ նախարարների կոմիտեի աշխատանքներին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին