Դեվիդ Լինչը կստանա պատվավոր «Օսկար»
Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան որոշել է կինեմատոգրաֆիայի ունեցած ներդրման համար պատվավոր «Օսկար» հանձնել ռեժիսոր Դեվիդ Լինչին։ Բացի այդ, պատվավոր մրցանակը կստանա ռեժիսոր Լինա Վերտմյուլլերն ու դերասան Ուես Ստյուդը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Ջինա Հերշոլտիանվան մրցանակը ստանալու է դերասանուհի Ջինա Դեվիսը մարդասիրական գործունեության համար։ Մրցանակաբաշխությունը կայանալու է հոկտեմբերի 27-ին հատուկ արարողության ժամանակ, որը կայանալու է Լոս Անջելեսում Hollywood and Highland Center-ում։
Դեվիդ Լինչը հայտնի է դարձել շնորհիվ «Թվին Փիքս» սերիալի, նաև «Մարդ-փիղ», «Ներքին կայսրություն» ֆիլմերի։ Ռեժիսորը ԱՄՆ անկախ կինոյի ամենահայտնի ներկայացուցիչներից է:
Նա իր աշխատանքների համար ստացել է «Ոսկե առյուծ», «Ոսկե արմավենի»։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան