ԱՅԼՄԱՄՈՒԼ 12:58 04/06/2019 Հայաստան

168 Ժամ.100 փաստ՝ «հիվանդ» տնտեսության մասին

«168 Ժամը» գրում է.«Հայտնի ու պարզ ճշմարտություն է. բուժման ճանապարհին առաջին քայլը ճիշտ ախտորոշումն է: Արդյոք վերջին մեկ տարվա ընթացքում մեր տնտեսության հիվանդության դինամիկան ճի՞շտ է ախտորոշված: Բնավ ոչ: Հիշենք մի քանի սխալ ախտորոշման օրինակ:

Ինչի՞ց սկսեց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Հայտարարությունից, որ հեղափոխությունն ինքնին բավարար է, որ ներդրողները իրար հերթ չտալով՝ գան ներդրումներ անելու: Այս ակնկալիքը ստեղծելուց գրեթե մեկ տարի անց Ն. Փաշինյանը խոստովանեց, որ հեղափոխությունը ներդրումներ ներգրավելու լավագույն «բրենդինգը» չէ:

«Փռենք ասֆալտին», «ծեփենք պատերին», «судью на мыло»: Այս մասին շատ է խոսվել, բայց արժե նորից հիշեցնել: Բիզնեսը նուրբ օրգանիզմ է: Պետության կոպիտ միջամտությունը նույնիսկ «արդար» նպատակներով, ծնում է վախ բիզնես-շրջանակներում: Իսկ վախը տնտեսական աճի ամենալուրջ խոչընդոտն է: Պարզ ասած՝ ձերբակալված բիզնեսմենի, հարկային վարչարարության խստացման ու ԱԱԾ-ով բռնոցի կազմակերպելու արդյունքում բյուջե բերած ամեն լուման զուգահեռաբար երկրից ու տնտեսությունից փախցնում է երկուսը: Ու խոսքը թե´ արտաքին, թե´ ներքին ներդրումների մասին է:

Մեկ այլ սխալ ախտորոշում էր տնտեսության «լավ» ու «վատ» ճյուղերի բաժանումը: «Չենք ուզում հանքարդյունաբերության մեջ ներդրումներ, ուզում ենք ներդրումներ բարձր տեխնոլոգիաներում»: Նախ՝ նման մեծամիտ բաժանումներ իրենց չեն կարող թույլ տալ նույնիսկ ամենահզոր երկրները, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, որոնք չեն հրաժարվում որևէ ներդրումից, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում: Երկրորդ. ներդրումները «ուզելով» չեն գալիս: Ներդրումներ արվում են երկրի մրցունակ ճյուղերում: Ու փոխանակ մրցունակ ճյուղերում որակյալ ներդրումներ ներգրավելու, կառավարությունը առաջին իսկ քայլերով, կոպիտ ասած՝ «վարի տվեց» ոլորտում միակ լուրջ արևմտյան ներդրումը, ու մնաց այլ ոլորտներում ներդրումների սպասելով, որոնք, հասկանալի պատճառներով, այդպես էլ չեկան ու չեն էլ գալու:

Իսկ որտեղի՞ց գիտեմ, որ չեն գալու: Կանխատեսումն իմը չէ, միջազգային վերլուծական կենտրոններինն ու վարկանիշային կազմակերպություններինն է: Այս շաբաթ երկու նման կենտրոն Oxford Analiytics-ն ու Fitch-ը, նման կանխատեսումներ են արել:

Առաջինը գրել է, որ Հայաստանում քաղաքական ռիսկը բարձր է, և ներդրումների համար կորուստների հավանականությունը՝ մեծ, իսկ Fitch-ը կանխատեսել է ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազում ոչ միայն այս, այլև հաջորդ տարի: Միակ բանը, որ կարող է դրականորեն ազդել այս բացասական կանխատեսման վրա՝ Ամուլսարի շինարարության վերսկսումն է՝ ըստ Սա հանգեցնում է սխալ ախտորոշման ևս մեկ օրինակի: Երբ երկրի խոշորագույն ներդրողի ճանապարհներն արդեն մեկ տարի փակ են, առնվազն միամտություն է ակնկալել, որ դա «նորմալ» կընկալվի աշխարհում: Բայց իշխող կուսակցության ներկայացուցիչները վստահ էին դրանում: «Ներդրողները կհասկանան մեր բնապահպանական մտահոգությունները»:

Եըբ նման բան է ասում ճանապարհ փակող ակտիվիստը, դա հասկանալի է, բայց երբ դրանում վստահեցնում է Աժ Տնտեսական հանձնաժողովի անդամ իշխող կուսակցության ներկայացուցիչը, դա արդեն նույնիսկ ծիծաղելի չէ: Ոչ ոք միամիտ չէ չտեսնելու համար, որ առնվազն մեկ տասնյակ այլ հանքեր ունեցող երկրում կառավարությունը խոչընդոտ է ստեղծել հենց այն միակ հանքի հանդեպ, որի բնապահպանական ստանդարտները երաշխավորել են արևմտյան բանկեր, ֆինանսական հաստատություններ ու դեսպաններ: Ու եթե նույնիսկ համարենք, որ ներդրողները միամիտ են ու չեն նկատում այս ակնհայտ խտրականությունը, նրանք առնվազն նկատում են, որ «բնապահպանական մտահոգու-թյունները» ստուգելը տևում է արդեն մեկ տարի, իսկ այդ ընթացքում ճանապարհները շարունակում են փակ պահել մի խումբ մարդիկ:

Սա չի կարող «նորմալ» համարել ոչ մի «նորմալ» ներդրող: Ու այդ մասին է վկայում Fitch-ի կանխատեսումը:

Եվ վերջապես, հիվանդության բուժման ճանապարհին ամենալուրջ խոչընդոտը հիվանդության մերժումն է: Հենց դրանով է զբաղված իշխող կուսակցությունն ու անձամբ վարչապետը: Այս շաբաթ նա մի գրառում կատարեց Ֆեյսբուքում այն մասին, որ այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ, տնտեսական ակտիվության աճ է գրանցվել: Հետևաբար՝ տնտեսությունը ծաղկում է:

Վարչապետը զարմանալիորեն մոռացավ, թե ինչ էր տեղի ունենում անցյալ տարվա ապրիլին: Փակ էին փողոցները, կանգնած էին բիզնեսներն ու պետական կառույցները, տեղի էր ունենում ոչ ավել, ոչ պակաս՝ հեղափո-խություն: Որտե՞ղ եք տեսել մի երկիր, որտեղ այս ամենին զուգահեռ տնտեսական ակտիվություն է տեղի ունենում: Հարցը, ի դեպ, հենց Փաշինյանինն է մի փոքր վերաձևակերպված: Հետևաբար, անցյալ տարվա ապրիլի համեմատ նույնիսկ ամենամեռած տարվա ամենամեռած ամիսը կարող է տնտեսական ակտիվություն արձանագրել, ու պարտադիր չէ տնտեսագետ լինել այս պարզ իրողությունը հասկանալու համար: Հետևաբար կառավա-րությունը կամ միտումնավոր է խեղաթյուրում պատկերը, կամ անկեղծորեն չի նկատում սեփական տնտեսության հիվանդությունը, ինչից հետևում է, որ բուժում չի լինելու»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:40
Հունվարի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}