Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախօրեին քննարկած օրինագծերը
Ազգային ժողովն այսօր աշխատանքները սկսեց նախօրեին քննարկված նախագծերը քվեարկության դնելով։
Առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն ընդունվեց 59 կողմ, 18 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի հեղինակած 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին օրենքի նախագիծը ևս ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերժեյ Բագրատյանի հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց առաջին ընթերցմամբ։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց նաև ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը։
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորն առաջարկում է ոսկե հովազ կամ կանաչ կրիա մրցանակներ շնորհել
- ԲՀԿ ներկայացրած նախագիծը հնարավոր չէ հիմա կյանքի կոչել. Վարազդատ Կարապետյան
- ԲՀԿ ժեստը՝ վնաս կրելու դեպքում գյուղացուն ազատել հողի հարկից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում