Չեք գտնի մի գյուղացի, որն այլևս սև ցուցակում չի. Սերգեյ Բագրատյան
Ինչպես պետք է զարգացում ակնկալել մեր տնտեսությունից, երբ որ տնտեսության իրական հատվածում ներդրումներ չկան»,- այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ «ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման (Գնաճի հաղորդում քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ քանի որ արտաքին ներդրումները սպասումների մեջ են, հարց է առաջանում՝ արդյոք ներքին ռեզերվներն օգտագործվո՞ւմ են ճիշտ և արդյունավետ. «Հատկապես ԿԲ կողմից բանկային համակարգը կարգավորվու՞մ է այնպես, որպեսզի ներդրումներ ներգրավվեն տնտեսության մեջ։ Կարծում եմ՝ այստեղ պատասխանը բացասական է։ Ինչու՞ բանկային համակարգը ակտիվ չի սպասարկում մեր ներդրումային միջավայրը, ինչու՞ չի լրացնում այն բացը, որ մենք սպասում էինք արտաքին ներդրումներից։ ԿԲ-ն չի սպասարկում պարզ պատճառով, քանի որ բանկային կապիտալը ձևավորվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ժողովրդին թալանելու միջոցով ստեղծված կապիտալով և այդ կապիտալը բնականաբար չունի ազդակ ներդրվելու տնտեսության մեջ»։
Պատգամավորն ասաց, որ այսօր գյուղացիական տնտեսությունները կանգնած են լուրջ պրոբլեմի առաջ և չեն կարողանում օգտվել բանկերի կողմից տրվող կոնկրետ վարկային ռեսուրսներից, քանի որ մեծ մասը սև ցուցակում է։
«Հիմա կառավարությանը զեկուցել են, որ 130 հազար մարդ այլևս սև ցուցակներում չէ, արդյո՞ք այդպես է։ Ես կարծում եմ այստեղ խաբեություն կա, ճիշտ թիվը չի ներկայացված։ Եթե մեր շրջապատում հարցնեք, չեք գտնի մի գյուղացի, որն այլևս սև ցուցակում չի»,- հավելեց Բագրատյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ նախագահ. Հիփոթեքային վարկավորման շուկայում բավականին բարվոք վիճակ է
- Պատգամավորին հետաքրքիր է ԿԲ նախագահի հաջողության գաղտնիքը
- 2019-ին տնտեսական աճը կգտնվի 4.6-6.1 տոկոսի միջակայքում. Ջավադյան
- «Մի նկարեք ինձ էսքան տխուր...Ալավերդին դարձել ա մի սոված-սոված տեղ»
- Ճիտին պարտքը՝ 22 մլն դրամ կամ բրոկոլիով Չիչխանավանք՝ ավելի լավ կյանքի համար
- Գեղասարի հարսները, տրակտորներն ու լոդրները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում