Քաղաքական 11:56 04/06/2019 Հայաստան

«Հայաստանը նայում է դեպի Եվրոպա. բնական, ամուր, ռացիոնալ ընտրություն». Միքայել Մինասյանի հոդվածը՝«The Huffington Post»-ում

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոդվածը  «The Huffington Post»-ում.

«Ամերիկյան ինքնության և ինքնաճանաչման «Քաղաքացի Քեյնը» լեգենդար ֆիլմից  28 տարի անց Խորհրդային Հայաստանի էկրաններ բարձրացավ ֆիլմ, որը երիտասարդ գրող Հրանտ Մաթևոսյանի` հրաշքով չարգելված վեպի, հրաշքով չարգելված էկրանավորումն էր, որն այժմ դարձել է դասական ցանկացած մեկի համար, ով խոսում է հայերեն։ Ֆիլմը պատմում է խորհրդային Հայաստանի կյանքի մասին և այն պարփակված աշխարհի, որն ունի իր չգրված կանոնները։ Այն այդպես էլ կոչվում է. «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.)։ Ու հենց նույն շրջանում, իսկ դա 1960-ականներն էին, երբ աշխարհը գտնվում էր տեխնոլոգիական, քաղաքակրթական  և քաղաքական հեղափոխությունների ալեկոծությունների տակ, երկու հովիվները հայկական լեռներում զրուցում են, թե քանի կարևոր երկիր կա աշխարհում։ Ու հանգում են եզրակացության. «Մենք, Ամերիկան ու դե, երևի, Ավստրիան»։

«Մենք ենք, մեր սարերը» հայկական կինոյի դասական լինելուց բացի ամփոփում է նաև հայերի նոր սերնդի ամենամեծ վախերը. չամփոփվել մեր լեռներում, չսահմանափակվել մեր գիտելիքներում և մեր պապերի պես մոտավոր գաղափար չունենալ աշխարհի մասին։ Հայերի նոր սերունդը ուզում է քայլել ժամանակի հետ ու լինել ժամանակակից աշխարհի մասը։ Իսկ նոր ժամանակը, սկսած Գրինվիչից, ծնվում է Եվրոպայում։ Այդ պատճառով է Հայաստանի ու հայերի բնական ձգտումը դեպի Եվրոպա։ Դա բնական, տրամաբանական, առողջ ու ռացիոնալ ընտրություն է։

Մեզ համար Եվրոպան մեր հավակնությունների խորհրդանիշ է և մեր հնարավորությունների պատուհանը։ Այդ պատուհանը բացվեց ԽՍՀՄ փլուզումից հետո և այս ընթացքում հասել է վավերացման փուլում գտնվող CEPA-ի համաձայնագրի, որն արտացոլում է այդ ընդհանուր ցանկություններն ու ամբիցիաները, որ ծրագրերի տեսքով ամփոփված են փաստաթղթում։

Հայաստանն ունի առաջնային 3 խնդիր՝ անվտանգություն, բարեկեցություն և ժողովրդագրություն։ ԵՄ-ի հետ հարաբերությունների օրակարգն ուղղակիորեն հատվում է մեր առաջնահերթությունների հետ: Ներքին կյանքի շարունակական բարեփոխումները և ժողովրդավարական ինստիտուտների կայացումը նախապայման են մեր ներքին անվտանգության առավել գործուն երաշխիքների ստեղծման ու դրանց ամրապնդման համար։

Մրցակցային տնտեսական միջավայրի ապահովումը Հայասանում, ԵՄ-ի գնողունակ շուկայի առավել մատչելիությունը տեղական արտադրողների համար զարգացման պատուհան է, իսկ առևտրի խթանումը՝ բարեկեցության աղբյուր մեր քաղաքացիների համար։

Ու չնայած Եվրամիության հետ քաղաքական հարաբերությունների սառեցման ու ջերմացման զիգզագին, Հայաստանի քաղաքացիների ակնկալիքները շատ ավելի կայուն են, որ կարճ կարելի է կոչել «առավել հասանելիություն»: Առավել հասանելիությունն այն է, երբ մեր երկրի ուսանողների համար եվրոպական կրթական փոխանակման ծրագրերին մասնակցելն էապես ավելի դյուրին է դառնում, երբ մեր երկրի քաղաքացիներն առավելագույն պարզեցված կարգով են ստանում ԵՄ անդամ պետությունների մուտքի արտոնագիր` վիզա, կամ դրա կարիքն ընդհանրապես չի լինում։

Առավել մեծ հասանելիությունն այն է, երբ մեր երկրի երկու քաղաքներից ցերեկային ժամերին low-coast ավիաընկերությունների մատչելի չվերթեր լինեն դեպի Եվրոպա։ Այն է, երբ շատ ավելի մեծ թվով հայ զբոսաշրջիկներ կարողանան այցելել, ճանաչել, ծանոթանալ ու բացահայտել Եվրոպան, սեփական աչքերով տեսնել ու սեփական ձեռքերով շոշափել այն ու այսպես շարունակ։ Իր արտադրած ապրանքը եվրոպական գնողունակ շուկայում վաճառել ցանկացող ձեռներեցից մինչև գիտնական, ով ցանկություն ունի, օրինակ, կենսաբանական քիմիայի ոլորտում համատեղ հետազոտություն կատարել իր եվրոպացի գործընկերների հետ։ Նորից շատ պարզ, շատ տրամաբանական։ Եվ սա հնարավոր է:

Իր քաղաքացիների պահանջարկին համահունչ, Հայաստանի հավաքական ակնկալիքներն էլ խիստ որոշակի են: Մենք, իհարկե, զարգացնում ենք ԵՄ հետ մեր առևտրատնտեսական հարաբերությունները, օգտվում ենք GSP+ առևտրային համակարգից: Սակայն «ավելի մոտ եվրոպա» պատկերացման ճանապարհին մենք կարող ենք ակնկալել ԵԱՏՄ շուկայով անխուսափելիորեն հետաքրքրված Եվրոպական հսկա կորպորացիաների արտադրական ցիկլերի հիմնում հենց Հայաստանում` սկսած, ասենք, իտալական «Ֆիատից», գերմանական «Սիմենսից» մինչև Ֆրանսիական արդյունաբերական հսկաներ և այսպես շարունակ: «Ավելի մոտ եվրոպա» պատկերացման ճանապարհին մենք կարող ենք ակնկալել նաև, օրինակ, ԵՄ ուղղակի և վճռորոշ դերակատարությունը Երևան-Թբիլիսի գերժամանակակից ճեպընթաց կառուցելու հարցում, որը Հայաստանն ու Վրաստանը կդարձնի մեկ միասնական զբոսաշրջային տարածք Եվրոպայի համար` կտրուկ մեծացնելով այցելուների թիվը:  Նորից շատ պարզ, շատ տրամաբանական։ Եվ սա հնարավոր է:

Մինչդեռ, ժամանակ առ ժամանակ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստան-ԵՄ հարաբերությունները մոլորվել են պաշտոնական ինչ-ինչ հաստատությունների միջանցքներում։ Ավելին, երբեմն այդ հարաբերությունները բերում հանգեցնում են այնպիսի նեղ, ծայրահեղական մեկնաբանության ու բովանդակության, որ արդյունքում, հայաստանյան հանրային ընկալումը ձևախեղում է եվրոպական քաղաքակրթության, եվրոպական արժեքների ողջ կոնցեպտը`  տարակուսանք առաջացնելով հասարակության լայն շերտերի մոտ։

Եվրոպական խորհրդարանի վերջին ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ անդամ երկրների հանրությունների քաղաքական նախասիրություններն էակնորեն տարբերվում են, ուստի քաղաքական բոլոր միավորների հետ ամենօրյա աշխատանքը դառնում է էլ ավելի պահանջված:  ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցության համար ընդգծված հրամայական է դառնում նաև հետևողական և թիրախավորված աշխատանքը և՛ կառույցի բոլոր մարմինների մակարդակով, և՛ երկրներից յուրաքանչյուրի հետ երկկողմ ձևաչափով:

Հայաստան-ԵՄ գործակցությունը պետք է մեր ընդհանուր արժեքները «թարգմանի» քաղաքացիների առօրյա պահանջների բավարարմանն ուղղված կոնկրետ արդյունքների։ Սա է ժամանակի թելադրած բանաձևը՝ արժեքները պետք է փոխակերպվեն մարդու համար շոշափելի, տեսանելի ու գնահատելի արդյունքի ու հնարավորության։

Մյուս կողմից, Եվրոպան միայն դոնոր չէ, ոչ էլ միակողմանի վերջնահասցե։ Հայաստանը ևս կարող է գրավիչ դառնալ Եվրոպային. դա ոչ միայն քրիստոնեական ինքնությունն է կամ եվրոպացի զբոսաշրջիկների աճող թիվը։ Դա նաև մեր արտադրած ապրանքներն են, մեր ստեղծագործ մարդկային ռեսուրսն է, ինովացիոն մտածողությունը։

Այդ իմաստով երկար ձգվող քաղաքական երկխոսությունը պետք է խոսքից ու փաստաթղթերից անցնի որոշումների և արդյունքների։ Հակառակ դեպքում, եվրոպական պատուհանը դառնում է եվրոպական երազ՝ հեռու և անհաս։ Չպետք է թույլատրել, որ վտանգվի Հայաստանի եվրոպական օրակարգը, որովհետև այն կեղծ չէ, քաղաքական բառախաղ կամ պատեհապաշտություն չէ։ Այն ազնիվ ու առողջ մղում է։ Հետևաբար, ավելի հասանելի Եվրոպան մեր գիտակից ընտրությունն է, որը կարող է փոխշահավետ լինել։ Ու դա հնարավոր է։

Հայաստանին ու Եվրոպային միավորողն առաջին հերթին ընդհանուր արժեքներն են: Հայաստանը, Արցախն ու համայն հայ ժողովուրդը եղել են և կան եվրոպական քաղաքակրթության անքակտելի մասը: Նաև՝ Քրիստոնեական աշխարհի արևելյան սահմանը:

Մեր ուղին քաղաքակրթական է, որի մեջ առկա է և՛ հյուսիսը, և՛ արևմուտքը: Եվրոպական արժեհամակարգ ասելով` մենք հիմնականում ընկալել և ընկալում ենք թե՛ արևմուտքը, թե՛ հյուսիսը։ Եվ դա պատմականորեն է այդպես։ Իսկ եվրոպական արժեհամակարգային շատ տարրեր Հայաստանում վերահաստատվել են հենց հյուսիսի խողովակով և սա անքննելի ճշմարտություն է։ Մեզ համար շատ կարևոր է, որ արևմուտքի և հյուսիսի միջև գոյություն ունեցող պայմանական բաժանարար գծերը հնարավորինս շուտ վերանան կամ առնվազն` նվազագույնի հասնեն:

Այսօր մենք Եվրոպայում ու Եվրոպայի կյանքում նոր դեր չենք փնտրում, մենք պետք է վերաարժևորենք մեր դերը՝ որպես եվրոպական քաղաքակրթության ու արժեհամակարգի կայուն սյուներից մեկը: Ե՛վ մեր, և՛ մեր գործընկերների համար պետք է միանշանակ լինի. մեր անվտանգությունն անսակարկելի է, իսկ արժեքները՝ եղել և մնում են մեր հարատև ընթացքի անբաժան մասը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}