Լոնդոնի կենտրոնում երկինք է բարձրացվել «Երեխա Թրամփը»
Լոնդոնի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա պետական այցի դեմ ուղղված ակցիայի մասնակիցները օդ են բարձրացրել վեցմետրանոց փուչիկ։ Այն իրենց ներկայացնում է Թրամփի պատկերը՝ չար երեխայի տեսքով և տակդիրով։ Այս մասին գրում է iz.ru կայքը՝ հղում անելով The Mirror-ին։ Հիշեցվում է, որ այս նույն փուչիկը՝ «Երեխա Թրամփը», նաև ԱՄՆ նախագահի նախորդ տարի բրիտանական մայրաքաղաքի այցի ժամանակ էր ցուցադրվել։
«Մենք նաև որոշակի հումորային տեսքով ենք ցանկանում ցույց տալ, թե ինչքան ուժեղ ատելություն են մարդիկ զգում Դոնալդ Թրամփի և նրա քաղաքականության նկատմամբ»,- ասել է փուչիկը ստեղծողներից մեկը։
Հաղորդվում է, որ Լոնդոնի այն վայրերում, որտեղ Թրամփն արդեն հասցրել է լինել, հսկողությունն ուժեղացված է եղել, այդ պատճառով հնարավոր է նա դեռ չի տեսել «Երեխային»։ Թրամփն իր Թվիթերում գրել է. «Լոնդոնյան այցը շատ լավ է անցնում»։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է նվիրել Ելիզավետա 2-րդ թագուհին Թրամփին
- Թրամփը չի ճանաչել Եղիսաբեթ Երկրորդին տված իր նվերը
- Մելանիա Թրամփը Մեծ Բրիտանիայի թագուհուն տպավորելու միջոց է գտել
- ԱՄՆ նախագահ Թրամփն իր հետ Լոնդոն է բերել ողջ ընտանիքին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին