Արտակ Զեյնալյան. Իհարկե, քաղաքական որոշում էր
«Ինստիտուտները կարող են միմյանց նկատմամբ ազդեցություն ունենալ տարբեր դրսևորումներով, այն փափուկ է և իրավաչափ, հարիր է քաղաքական մշակույթին, եթե այդպիսին գնաատվում է դեմ քվեարկելը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե ՝ «ասում են, որ ճնշեցին նախագահ Արմեն Սարգսյանին, որ նա ի վերջո Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրի ՍԴ դատավորի պաշտոնում»։
Հարցին, թե արդյոք քաղաքական որոշում էր, նա պատասխանեց. «Իհարկե, քաղաքական որոշում էր, իրավաքաղաքական որոշում էր, չէր կարող քաղաքական չլինել»:
Նա նշեց, որ ճանաչում է Վահե Գրիգորյանին, իրավունքի կատեգորիաներով մտածող անձնավորություն է, կարծում է՝ անաչառ է և կաշկանդված չէ որևէ կարգավիճակով, նա լավագույն իրավաբաններից մեկն է:
Հարցին, այն հանգամանքը, որ Վահե Գրիգորյանը նախկինում կալանավորված է եղել, իրավաբանորեն չի խանգարում այդ պրոցեսներին, Ա. Զեյնալյանն ասաց. «Վահե Գրիգորյանն ամբողջությամբ արդարացվել է և ռեաբիլիտացվել է։ «Վահե Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռ կա, որով հաստատված է նրա անմեղությունը։ Սա չի կարող շահարկման թեմա դառնալ։ Նա արդար է և անմեղ է, շատ կարևոր ներդրում է կատարել իրավունքի զարգացման ոլորտում նաև իր գործով։
Հիշեցնենք՝ խորհրդարանն արդեն մեկ անգամ մերժել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունը, սակայն նախագահ Արմեն Սարգսյանը կրկին առաջադրել է նրա թեկնածություն այն բանից հետո, երբ առաջդրված մի քանի այլ թեկնածուի խորհրդարանը մերժել էր։ ՍԴ անդամն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների երեք հինգերորդի ձայներով:
Հարակից հրապարակումներ`
- «Մեր երկրում իրավիճակն այնպիսին է, որ դեռ գործում է ուժեղի մոտ թույլն է մեղավոր սկզբունքը»
- Վահե Գրիգորյան. Խիստ կանխատեսելի եմ համարում զրպարտախոսության և հայհոյախոսության շքերթն իմ դեմ
- Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին
- Սահմանադրագետ. Նախագահի փոխարեն լինեմ, Վահե Գրիգորյանի թեկնածությունը չեմ առաջադրի