Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում պետության հաշվին չի բուժվել
«Մանվել Գրիգորյանը գտնվելով «Նաիրի» բժշկական կենտրոնում, պետության վրա բեռ չի եղել, իր հարազատների միջոցների հաշվին էր ամենը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Մ. Գրիգորյանը դուրս է գրվել «Նաիրի» ԲԿ-ից», տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։
Պաշտպանն ասաց, որ ամիսներ առաջ էլ էր առաջարկվել Մանվել Գրիգորյանին տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն նա մերժել էր։
«Անձի սահմանադրական իրավունքն է, ինքն է որոշում բուժման հետ կապված հարցերը»,- նշեց Լ. Բաղդասարյանը։
Նա նշեց, որ այսօր իրավաբանությունը թողած, արդեն զբաղվում են անձի առողջության հետ կապված խնդիրներով, տոտալ խոշտանգման դասական օրինակ է, այսպես չի մնալու։
Լ. Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ արգելել են փաստաբաններին տեսակցել իրենց պաշտպանյալի հետ։ Դրա և նախորդիվի հետ կապված հաղորդում են ներկայացրել։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»
- Էջմիածնի քաղաքապետը կոչ է անում բոյկոտել Մանվել Գրիգորյանի սրճարանը
- Մանվել Գրիգորյանի գործով դատավարության տեսանկարահանումն արգելվեց
- Մանվել Գրիգորյանի կին. Հերոսը չի սողում
- Դատախազ. Ասում են Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակում է, բայց շատ առողջ մարդու նման դուրս եկավ ՔԿՀ-ից (ավելացված)
- Դատական նիստը չհետաձգվեց Մանվել Գրիգորյանի ներկայությունը ապահովելու համար
- Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը՝ մայիսի 2-ին
- Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ ծանր է
- Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ
- Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին