ԵԱ. Հրաչյա Պողոսյանը պարտվեց կիսաեզրափակիչում
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի 5 ներկայացուցիչներ:
Ամենահաջողը հանդես է եկել Հրաչյա Պողոսյանը (63 կգ), որը 3 վստահ հաղթանակներից հետո դուրս է եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիրը նա վիճարկել է թուրք Աբդուլահ Տոպրակի հետ և պարտվել 3:4 հաշվով: Հունիսի 4-ին Հրաչյա Պողոսյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Գևորգ Սուքիասյանը (55 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվել է վրացի Պրիդոն Աբդուլաձեին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Հունիսի 4-ին Սուքիասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
Հակոբ Բաղդասարյանը (87 կգ) և Սամվել Սիմոնյանը (130 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտերում և լքել պայքարը, իսկ Վահե Պողոսյանը (77 կգ) պարտություն է կրել հաղթանակով մեկնարկելուց հետո:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Կարեն Խաչատրյանը (82 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա